Այսօր՝ 2019-09-15 | RSS | FACEBOOK

Թուրքմենստանի նախագահը նոր գիրք է գրել ալաբայների մասին Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպու՞մ Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ Ախալքալաքի ասֆալտապատումն ավարտվում է, բայց որոշ փողոցներ կմնան առանց ասֆալտի Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո «Ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխություն տեղի կունենա». Զարուհի Բաթոյան Չարենցավանի մի քանի թաղամասերում ու Կարենիս գյուղում գազամատակարարումը կդադարեցվի Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել «Նիկոլն այսօր հերթական անգամ ազդարարեց իր մոտալուտ քաղաքական վախճանի մասին»․ Շարմազանով Նոր գերեզմանատուն՝ Կալիֆորնիայում. Հանգուցյալներին ամփոփում են ծառերում Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը «Սուպերվարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն». Ստեփան Դանիելյան Ռուսական կեղծ ռուբլով գնել էին ծաղկեփունջ․ բերման է ենթարկվել «Օստապ Բենդեր» մականվամբ Ռուդիկը Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. Մեսրոպ Առաքելյան Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Գևորգ Դանիելյան. Սա անվերջ չի կարող ձգվել, մի պահ կկտրվի թելը Կլիմայի փոփոխությունները խանգարում են հողին կլանել ջուրը «Սրանից հետո հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Հրապարակ»
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ոստիկանները գետնին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին․ տեսանյութ․ factor.am Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը. «Իմ քայլի» պատգամավոր Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ. «Ժամանակ» Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Կարո Փայլան Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Թվով 4 զորամասերում աշխատավարձի բարձրացում չի եղել, բայց սպաները գումար չեն կորցնի. վարչապետ Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնված գումարի չափը նախորդ տարվա համեմատ էականորեն աճել է

 

ՀՀ Քննչական կոմիտեում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում Կոմիտեում եւ ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների հիմնական ցուցանիշները:

Ներկայացվող ժամանակահատվածում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են էական ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ Հանրապետությունում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված 20.361 քրեական գործերից 18.973-ը կամ շուրջ 93,2 %-ը քննվել է Կոմիտեի քննիչների վարույթում, որից՝

- 9.090-ը կամ 47,9 %-ը՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում եւ վարչական շրջանների քննչական բաժիններում,

- 6.545-ը կամ 34,5 %-ը՝ մարզային քննչական վարչություններում,

-3.064-ը կամ 16,1 %-ը՝ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում

Նույն ժամանակահատվածում քննված քրեական գործերի քանակը նախորդ՝ 2018թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ աճել է 6.351-ով կամ 50,3 %-ով, իսկ 2017թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ՝ 8.447-ով կամ 80,2 %-ով:

2019թ. 1-ին կիսամյակում արդեն քննվել է 2017թ. ամբողջ տարվա ընթացքում քննված 20.057 քրեական գործերի 94,6 %-ը, իսկ 2018թ. տարվա համեմատությամբ՝ 73,9 %-ը:

Քրեական գործերով մեկ քննիչի ծանրաբեռնվածությունն աճել է 12,1 գործով եւ կազմել 40,5 գործ, ինչը նշանակում է, որ միջինացված հաշվարկով մեկ քննիչը յուրաքանչյուր ամիս վարույթ է ընդունել շուրջ 7 քրեական գործ:

Նշենք, որ եթե քննարկվող ժամանակահատվածում վարույթի գործերն աճել է 6.351-ով, ապա 2019թ. 2-րդ կիսամյակ փոխանցված գործերն այդ քանակին համաչափորեն չեն աճել, փոխանցումների տարբերությունը ավելացել եւ կազմել է ընդամենը 2.051 գործ, այսինքն՝ 3 անգամ պակաս, ինչը վկայում է, որ նախաքննության ինտենսիվությունը չի նվազել :

Չի նվազել դատարան ուղարկված գործերի քանակը, քանի որ համաներման ակտի չկիրառելու դեպքում, որի արդյունքում 196 քրեական գործի վարույթ է կարճվել, դատարան ուղարկված գործերի քանակը կկազմեր 1.524:

Քննված քրեական գործերից 6.518-ի կամ 34,4 %-ի նախաքննությունն ավարտվել է (2018թ.- 4.214 կամ 33,4 %), այսինքն` ավարտված քրեական գործերի տեսակարար կշիռն աճել է ինչպես տոկոսային հարաբերակցությամբ՝ 1 %-ով, այնպես էլ բացարձակ թվերով՝ 2.304-ով:

Քննիչները ձերբակալել են 410 անձի, իսկ 2018թ.-ին 430: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան է ներկայացվել 646 միջնորդություն, որից 188-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված անձանց վերաբերյալ (2018թ.-548):

Առանց ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված մեղադրյալների, մյուս գործով միջնորդությունների քանակը կազմել է 458 (2018թ.-372):

Կալանավորման միջնորդությունների քանակի էական նվազումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հարուցված քրեական գործերով քննությունից թաքնվող մեղադրյալների նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելով, իսկ մյուս քրեական գործերով միջնորդությունների աճը՝ քրեական քաղաքականության խստացմամբ, հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով :

Սպանության եւ սպանության փորձերի դեպքերի առթիվ քննվել է 61 քրեական գործ: Դեպքերից 30-ը կատարվել են 2019թ. 1-ին կիսամյակում (18-ը՝ սպանության, իսկ 12-ը՝ սպանության փորձի վերաբերյալ), սպանություններից 15-ը եւ փորձերից 11-ը բացահայտվել է, իսկ սպանությունների 3 եւ փորձի 1 դեպքերը չեն բացահայտվել (2018թ.-22, որից 16-ը՝ սպանության, 6-ը՝ սպանության փորձի դեպքեր, 1-ական սպանության եւ փորձի դեպքերը չեն բացահայտվել):

Զինված ուժերում ծառայության հետ կապված մահվան 11 դեպքերով Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների կողմից իրականացվել է մինչդատական վարույթ, որից 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության (2018թ.-5), 3-ը՝ սպանության (2018թ.-1), 3-ը՝ ինքնասպանության (2018թ.-6), 1-ը՝ ավտովթարի (2018թ.-1), 1-ը՝ դժբախտ պատահարի (2018թ.-1), 1-ը՝ հիվանդության հետեւանքով առաջացած դեպքերի վերաբերյալ (2018թ.-1)

Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով 171 մեղադրյալ զորակոչվել է զինված ուժեր:

Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1016 քրեական գործ: Այդ գործերով մեղադրանք է առաջադրվել 474 անձի: Դատի է տրվել 134 անձ: 1 016 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 401 պաշտոնատար անձ:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 1.708.228.085 դրամ (2018թ.-673.668.341 դրամ), որից վերականգնվել է 819.804.715 դրամը (2018թ.-426.593.144 դրամ), բացի այդ, կալանք է դրվել մեղադրյալների 298.486.450 դրամ արժողությամբ գույքի վրա (2018թ.-27.658.000 դրամ):

Ինչպես տեսնում ենք, պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնված գումարի չափը եւ այդ նպատակով կալանք դրված գույքի արժեքը նախորդ տարվա համեմատությամբ էականորեն աճել են:

Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված եւ առկա գումարի շարժը հետեւյալն է.

01.06.2018թ. դրությամբ- 191.647.374,8 դրամ,

01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,

01.06.2019թ. դրությամբ- 1.816.308.260,5 դրամ,

01.08.2019թ. դրությամբ- 1.960.722.763 դրամ: