Այսօր՝ 2019-09-15 | RSS | FACEBOOK

Թուրքմենստանի նախագահը նոր գիրք է գրել ալաբայների մասին Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպու՞մ Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ Ախալքալաքի ասֆալտապատումն ավարտվում է, բայց որոշ փողոցներ կմնան առանց ասֆալտի Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո «Ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխություն տեղի կունենա». Զարուհի Բաթոյան Չարենցավանի մի քանի թաղամասերում ու Կարենիս գյուղում գազամատակարարումը կդադարեցվի Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել «Նիկոլն այսօր հերթական անգամ ազդարարեց իր մոտալուտ քաղաքական վախճանի մասին»․ Շարմազանով Նոր գերեզմանատուն՝ Կալիֆորնիայում. Հանգուցյալներին ամփոփում են ծառերում Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը «Սուպերվարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն». Ստեփան Դանիելյան Ռուսական կեղծ ռուբլով գնել էին ծաղկեփունջ․ բերման է ենթարկվել «Օստապ Բենդեր» մականվամբ Ռուդիկը Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. Մեսրոպ Առաքելյան Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Գևորգ Դանիելյան. Սա անվերջ չի կարող ձգվել, մի պահ կկտրվի թելը Կլիմայի փոփոխությունները խանգարում են հողին կլանել ջուրը «Սրանից հետո հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Հրապարակ»
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ոստիկանները գետնին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին․ տեսանյութ․ factor.am Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը. «Իմ քայլի» պատգամավոր Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ. «Ժամանակ» Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Կարո Փայլան Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Թվով 4 զորամասերում աշխատավարձի բարձրացում չի եղել, բայց սպաները գումար չեն կորցնի. վարչապետ Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Արարատի մարզպետը 1 րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել է աշխատակազմի ղեկավարին. նրա դեմ 7-րդ հայցն է մտել դատարան. 168.am

 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ թվով 7-րդ հայցն է մտել դատարան։ Այս անգամ հեղափոխական մարզպետի որոշումը բողոքարկում է Արման Դերմոյանը, որին մարզպետը, ի վերջո, պաշտոնանկ արեց սկանդալային նկատողությունից հետո: Այս մասին գրել է 168.am-ը:

Հիշեցնենք, ավելի վաղ կայքը գրել էր, որ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին Գարիկ Սարգսյանը պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով՝ 18:01-ին պատասխանելու համար. կանչել, ասել էր՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում և գրավոր հիմնավորում էր պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա 1 րոպե ուշացումով «շեֆին» արձագանքելու մեջ»: Իսկ Դերմոյանը, հիշեցնենք, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, որի վրա էր դրված ղեկավարի պարտականությունները ՝ հաստիքը միտումնավոր թափուր պահելու պատճառով: Մամուլում այս անհարկի նկատողությունը մեծ աղմուկ բարձրացրեց, Դերմոյանի նկատմամբ նշանակվեց ծառայողական քննություն:

Մարզպետարանի աշխատակիցները նկատում են՝ ծիծաղելի է, որ մարզպետն ուշացման համար պատժում է ենթակային, բայց ինքը նշանակվելուց հետո երբեք մարզպետարան առավոտյան 9:30-ից շուտ ոտք չի դնում: Մարզպետը 1 րոպեի համար տված հրամանով վախեցնում է ենթականերին՝ չիմանալով, որ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս քաղծառայողին վերադասի գրությանը պատասխանել նաև 24 ժամվա ընթացքում: Իսկ Դերմոյանի առաջին նկատողությունը, ըստ աշխատակիցների, «սարքած գործ է եղել, հանձնարարականից հետո զանգերով միջամտել են նրան՝ պլանավորված, որպեսզի նկատողության հիմքեր ստեղծեն ու հող պատրաստեն մարզպետի մտերմուհու համար»:

Խոսքը մարզպետի մորաքրոջ հարսի՝ Լիլիթ Միրզախանյանի մասին է։ Ըստ մամուլի հրապարակումների, նրա կուրացիայի տակ է գործում ողջ մարզպետարանը, թեև նա ունի ընդամենը խորհրդականի կարգավիճակ: Բանն այն է, որ Լիլիթ Միրզախանյանը մարզպետի կատարյալ վստահորդն է համարվում, և հեղափոխությունից հետո համաձայնել է գալ մարզպետարան՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելու հեռանկարով, պարզապես չի հերիքել կառավարման տարիների փորձը: Ուստի, կոկորդիլոսների սիրահար մարզպետը այդ հաստիքը մտածված թափուր էր պահում մորաքրոջ հարսի համար: Եվ ահա, Քաղծառայողի մասին օրենքի փոփոխությունից հետո միանգամից երկու բան տեղի ունեցավ՝ մի կողմից՝ փոփոխված չափանիշերով բաղձալի պաշտոնը հասանելի դարձավ Լիլիթ Միրզախանյանին, մյուս կողմից՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը փորփրեց և հիմքեր գտավ, որպեսզի Դերմոյանի ազատումով նվեր անի մորաքրոջ հարսին: Լիլիթ Միրզախանյանը այլևս մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է, իսկ Արման Դերմոյանը Արարատի և Վայոց ձերի ընդհանուր իրավասության դատարանում կվիճարկի մարզպետի ստորագրած ազատման հրամանը:

Նա պահանջում է չեղարկել ազատման հրամանը, վերականգնել աշխատանքի և փոխհատուցել ապօրինի ազատման հետևանքով զրկված աշխատավարձի հանրագումարը: Արման Դերմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1 րոպեանոց ուշացման ծիծաղելի դեպքից հետո թեև ծառայողական քննությամբ հաստատվել էր իր կարգապահ աշխատանքը, միևնույն է, ինքը սպասում էր այս ազատման հրամանին: Իսկ որպես պատրվակ՝ ասում է՝ պնդել են, թե ԱԺ-ում հինգ ու կես տարի Փորձաքննության վերլուծական վարչությունում (նախկինում՝ Օրենսդրության վերլուծության վարչություն) աշխատելը բավարար հիմք չէ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը լինելու համար, հետևաբար՝ նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի նշանակումը ոչ օրինական է եղել: Մինչդեռ Դերմոյանի խոսքով՝ պաշտոնի անձնագրի հետ համապատասխանությունը ստուգվել է և իրեն՝ որպես քաղծառայողի, նշանակումն արվել է ԱԺ-ում ունեցած ստաժի հիմքի վրա:

Հիշեցնենք, Արարատի մարզում իբր հիմնադրվող կոկորդիլոսի բուծարանով հայտնի դարձած մարզպետը ժամանակ առ ժամանակ հայտնվում է տարբեր սկանդալային պատմություների կենտրոնում: Ամենահայտնի դեպքը, թերևս, 40 հա կաթիլային համակարգի մասին ոչ կոմպետենտ հայտարարությունն էր, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրիպակ համարեց: Հաջորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին՝ Մասիսում գրանցված միջադեպն էր Նիկոլ Փաշինյան ելույթից հետո: Հիշեցնենք, մարզպետի տեղակալի ու վարորդի միջև ծեծկռտուք էր եղել, այս թեման ևս մամուլի հրապարակումներից հետո հասավ ոստիկանություն, սակայն լղոզվեց ու մոռացվեց արագ: Մյուս աղմկահարույց դեպքը մարզպետի մասնակցությամբ՝ միանգամից երեք մարզային բժշկական կենտրոնների (ԲԿ) պաշտոնանկ արված ղեկավարների դատական հայցերն էին ու Վեդու ԲԿ-ի ղեկավար Մ. Տալոյանին 5.6 մլն դրամ չփոխանցված վերջնահաշվարկի թեման:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: