Այսօր՝ 2019-11-17 | RSS | FACEBOOK

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ոստիկանությունում երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները. չարաշահումներ, յուրացումներ՝ միլիարդների Պատգամավոր Գևորգ Գորգիսյանի տեղեկությունն հայագիտության աջակցման մասին իրականությանը չի համապատասխանում Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին Ակնկալիք ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններից՝ նախաձեռնելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը. ՀՅԴ ՀԵՄ Վերացրեք համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը. ՀՅԴ բյուրո Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են» Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը. «Իրատես» Ինչ է կատարվում «Իմ քայլը» խմբակցությունում. «Մենք ոչ մի բան չենք տապալել». «Հրապարակ» Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին. Փաշինյանը դիմել է Պուտինին. «Ժամանակ» Երբ կբարձրանա գազի գինը. «Փաստ» Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին. «Փաստ» Փայլան. «Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում» ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին. «Փաստինֆո» «Հեռացնել շարքային պացիենտին»` սա է Երկիր- «Հայկական ժամանակի» վերջակետի բանալին: Որքան արագ, այնքան ավելի շատ բան կմնա չավերված ու այնքան ավելի արագ կլինի վերականգնումը. Միքայել Մինասյան Կադիրովը ցանկանում է Վրաստան տանող ճանապարհ կառուցել` հասնելու Թուրքիա Չնախատեսված այցերով կգնամ եւ պարզեմ, թե սուբվենցիոն ծրագրերով ինչ է արվել. Փաշինյան. news.am Ես հանձնարարական եմ տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում. վարչապետ. armtimes.com Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով. Սուրեն Սարգսյան Հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից. բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր
Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը 15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Սևակ Առաքելյանի 27 վայրկյան անց նոկաուտը ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը. որտե՞ղ է արձագանքը Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. hetq.am Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-15 10:30:00 2018-03-30 10:23:07 2019-11-13 11:40:48 2019-11-07 11:11:17 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

«Ձեր ապրած կյանքի վախերով ու փողերով չփորձեք արատավորել մարդու համբավը հանրության առաջ». Սամվել Բաբայանի գրասենյակ

 

Երբ նախաձեռնող խումբը սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ իրականացնելու համար նախագիծը ներկայացրեց ԱՀ ԿԸՀ, մի աննախադեպ վայնասուն բարձրացավ հատկապես հակասահմանադրական գործողությունների դիրքից հայտնի դարձած գործիչների , ինչպես նաև նրանց սպասարկող վերլուծաբանների, լրատվականների կողմից:Բոլորը դարձել էին սահմանադրության մի յուրօրինակ կրողներ, իսկ նախաձեռնող խումբը դարձել «հակաօրինական» թիրախ։ Ինչևէ, չնայած այս հոխորտանքներին ԱՀ ԿԸՀ «այս հակասահմանադրական ու հակաօրինական» նախագիծը հաստատեց ստորագրահավաքի դնելու մեր առաջարկը։

Ստորագրահավաքը անցավ բազմաթիվ խոչընդոտներով, անօրինականությունների միջով և ի վերջո հատեց սահմանված թիվն ու կրկնակի արդյունք ցույց տվեց։ Այս ամբողջ ընթացքում տարբեր ձևերով մարդկանց փորձում էին համոզել, որ այս նախագիծը չի բխում ԱՀ սահմանադրությունից, այն վտանգում է ԱՀ անկախությունը և ինքնուրույնությունը, և միմիայն Արցախի քաղաքացին կարող է հավակնել ընտրովի պաշտոնի։ Ի վերջո` կարելի է ենթադրել, նույնիսկ վստահ լինել , որ այն վայնասունը, որը սկսվեց ստորագրահավաքի մեկնարկին, արդարացված է։ Այս նախագիծը երևան հանեց այն հակասահմանադրական գործողությունները, որոնք իշխանությունները կատարել են վերջին 13 տարիների ընթացքում, իրենց վերարտադրությունը առավելագույնի հասցնելու համար։ Այսօր այս մարդիկ անընդհատ թե մամուլով, թե ներքին զրույցներով փորձում են հասցնել, թե մեկ է չի գրանցվելու Սամվել Բաբայանը, գերագույն դատարանը հավանություն չի տալու նախագծին, այն հակասահմանադրական է։

«Սահմանադրության ջատագովների փիլիսոփայական հոխորտանքները» կտրենք սահմանադրության 48-րդ հոդվածի 2 և 3 կետերով, ըստ որի միայն ԱՀ քաղաքացի հանդիսացող անձը կարող է հավակնություն ունենալ նախագահի կամ պատգամավորի պաշտոնի։ Գերագույն Դատարան նախագիծը ուղարկելուց հընթացս մի հարցում էլ ուղարկեք, թե ԱԺ-ում նստած որ պատգամավորն է հանդիսանում ԱՀ քաղաքացի՝ ունենալով ՀՀ անձնագիր, որ հավակնություն էլ ներկայացրել է ԱՀ քաղաքացու համար սահմանված պաշտոնին հերիք չէ, համ էլ ընտրվել։ Սա հերիք չէր, ձեր ողջ հակասահմանադրական խմբով ընտրել եք նաև ձեր պես անօրինական մեկին, որը ոչ միայն խախտել է ձեր իսկ կարած 2017թ․ ԱՀ սահմանադրության հոդված 48 2-րդ, հոդված 88 2-րդ կետը՝ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապե­տու­թյան նախագահի պաշտոնում, ինչպես նաև 2006թ․ սահմանադրության հոդված 62-ի 2 և 3 կետերը ։ Ստացվում է՝ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, բոլոր ժամանակների սահմանադրական հոդվածների խախտումներով։ Իսկ այս ամենի համար Գերագույն դատարանը ի՞նչ է արձագանքել, այո, լեգիտիմացրել է հակասահմանադրական առաջադրումներն ու ընտրությունները։ Սա նշանակում է իշխանության զավթում, որն ի դեպ քրեորեն պատժելի է։ Արդարադատության՝ սահմանադրությունից անտեղյակ նախարարին, կոչ ենք անում սերտել ԱՀ սահմանադրությունը, լավ քննել այս ամենը, ապա մի հարցում ուղարկել Գերագույն դատարան, թե որքանով է լեգիտիմ այս տարիների իշխանությունը ։ Մինչդեռ նախաձեռնող խմբի ներկայացրած նախագիծը, որը արժանացել է 25 000 մարդու հավանության վերջ է տալու այս անօրինականություններին։ Այս նախագիծը ուղղելու է և օրինական դաշտ վերադարձնի այսքան տարիների ձեր հակասահմանադրական գործունեությունը։ Նախագիծը հաստատելու դեպքում հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած‚ վերջին տասը տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած‚ վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Այս նախագիծը բխում է հատկապես ԱՀ սահմանադրության 47 հոդվածի 1 և 2 կետերից, ըստ որի

Արցախի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է:

Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Արցախի Հանրապետության քաղաքացի է, ունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

Այսօր արցախցի երիտասարդության գրեթե յոթանասուն տոկոսը սովորում և աշխատում է ՀՀ-ում, ու ստացվում է այնպես, որ վերջին հինգ կամ տասը տարիներին մշտական բնակություն չի ունեցել Արցախում և ինքնաբերաբար, ըստ օրենքի, զրկվել ընտրվելու, այսինքն ակտիվ ընտրողի իր իրավունքից։ Այս նախագիծը, ուղղորդվելով սահմանադրության մեջ ամրագրված այն օրենքով, որ ԱՀ քաղաքացիներից ծնված երեխան արդեն ԱՀ քաղաքացի է, հատկապես հենվելով վերոնշյալ օրենքի երկրորդ կետի վրա, որ մեկ ծնողի ԱՀ քաղաքացի լինելու պարագայում նույնիսկ երեխան ունի իրավունք ձեռք բերելու ԱՀ քաղաքացիություն, հնարավորություն է տալիս, այս երիտասարդներին վերադառնալ, հաշվառվել Արցախում և ձեռք բերել ընտրելու և ընտրվելու իրավունք։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԱՀ սահմանադրությունը գրված է միայն նրա համար, որ փաստի Արցախի անկախությունը և ամեն պատեհ-անպատեհ դեպքում «աչք մտցնելու» գործիք լինի։ Այնպիսի տպավորություն է, որ ԱՀ սահմանադրությունը գործածելի է միայն առանձին դեպքերում, երբ հարմար է, երբ դրա կարիքը կա։

Այս նախագիծը մերժելու դեպքում գնալ հերթական ընտրությունների՝ արհամարհելով 25 000 մարդու կամքը, նշանակում է որդեգրել նույն հակասահմանադրական գործելաոճը կրկին վերարտադրվելու մոլուցքով։ Ուստի, եթե ոչ հանրահավաքներով, ապա նախագահական ընտրությունների օրը նախագահի բոլոր թեկնածուներին մերժելով, վստահ եղեք, այդ 25000 մարդիկ և իրենց կողմնակիցները կստիպեն ձեզ հարգել իրենց։ Կներկայանան ընտրության ու կարհամարհեն, կմերժեն բոլոր թեկնածուներին։ Այս թեկնածուների հակասահմանադրական առաջադրումը, որը 25 000 մարդու կարծիքը ոտնահարելու արդյունքում կլինի, հավատացեք կստանա հակահարված օրենքի դաշտում նույն 25 000 մարդու կողմից։

Իսկ ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին չգրանցելու քողի տակ հայտարարություններ անել, թե փող են տվել, հետ է կանգնել, կամ թե Երևանը նրան մերժել է, առնվազն սեփական վախերը արտահայտելու հնացած ոճ է։ Առհասարակ ծնված օրվանից Սամվել Բաբայանը ունի միայն առաջընթացի ուղղվածություն, հետընթացը, հետդարձը, արհեստական «դեգրադացիաները» փողի և հատկապես վախի սպառնալիքներով ոչ միայն խորթ են, այլ նաև օտար ու անծանոթ Սամվել Բաբայանին։ Ուստի ձեր ապրած կյանքի վախերով ու փողերով չփորձեք արատավորել մարդու համբավը հանրության առաջ։

Իր հանդիպումների ընթացքում ինչ առաջարկներ, լուծումներ, որ տրվել են Սամվել Բաբայանի կողմից Արցախի տնտեսական, ռազմական, սոցիալական, քաղաքական զարգացումն ապահովելու նպատակով իրականանալու են, լինի դա նախագահական թե ԱԺ ընտրություններում մասնակցելու պարագայում։ Ընտրությունները վաղուց կայացել են, մերժվածները կրկին մերժվել, իսկ ժողովրդի համակրությունը վայելողները վաղուց վայելել։ Այնպես որ ամեն ինչ պարզ է ու հասկանալի։

Սամվել Բաբայանի գրասենյակ