Այսօր՝ 2019-11-17 | RSS | FACEBOOK

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ոստիկանությունում երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները. չարաշահումներ, յուրացումներ՝ միլիարդների Պատգամավոր Գևորգ Գորգիսյանի տեղեկությունն հայագիտության աջակցման մասին իրականությանը չի համապատասխանում Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին Ակնկալիք ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններից՝ նախաձեռնելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը. ՀՅԴ ՀԵՄ Վերացրեք համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը. ՀՅԴ բյուրո Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են» Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը. «Իրատես» Ինչ է կատարվում «Իմ քայլը» խմբակցությունում. «Մենք ոչ մի բան չենք տապալել». «Հրապարակ» Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին. Փաշինյանը դիմել է Պուտինին. «Ժամանակ» Երբ կբարձրանա գազի գինը. «Փաստ» Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին. «Փաստ» Փայլան. «Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում» ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին. «Փաստինֆո» «Հեռացնել շարքային պացիենտին»` սա է Երկիր- «Հայկական ժամանակի» վերջակետի բանալին: Որքան արագ, այնքան ավելի շատ բան կմնա չավերված ու այնքան ավելի արագ կլինի վերականգնումը. Միքայել Մինասյան Կադիրովը ցանկանում է Վրաստան տանող ճանապարհ կառուցել` հասնելու Թուրքիա Չնախատեսված այցերով կգնամ եւ պարզեմ, թե սուբվենցիոն ծրագրերով ինչ է արվել. Փաշինյան. news.am Ես հանձնարարական եմ տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում. վարչապետ. armtimes.com Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով. Սուրեն Սարգսյան Հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից. բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր
Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը 15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Սևակ Առաքելյանի 27 վայրկյան անց նոկաուտը ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը. որտե՞ղ է արձագանքը Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. hetq.am Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-15 10:30:00 2018-03-30 10:23:07 2019-11-13 11:40:48 2019-11-07 11:11:17 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

«Ծիրանի ծառ»-ի հյուրերը հաց կկիսեն ուջանցիների հետ

 

Սեպտեմբերի 14-20-ն Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ մեկ շաբաթ փառատոնի արտասահմանյան և տեղական բոլոր մասնակիցները կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում, յուրաքանչյուր օր հաց կկիսեն նրանց հետ և հնարավորություն կունենան մոտիկից ճանաչել հայկական կենցաղն ու մշակույթը:

Փառատոնի ընթացքում հանդիսատեսն ու հյուրերը կհրավիրվեն զանազան համերգների, քննարկումների և էքսկուրսիաների: Իսկ երեկոյան բոլորը կհավաքվեն Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում՝ մասնակցելու բացօթյա կինոցուցադրություններին: Փառատոնի բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում: Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված է 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Սա շատ բազմազան ծրագիր է, որտեղ ներառված են թե՛ ազգագրական վավերագրություններ, թե՛ ավելի փորձարարական ֆիլմեր, որոնք հատում են խաղարկայինի ու ոչ խաղարկայինի սահմանը, ինչպես նաև ֆիլմեր, որոնք անդրադառնում են մերօրյա աշխարհի սուր քաղաքական ու սոցիալական խնդիրներին:

Հաղթողներին ընտրելու է փառատոնի եռանդամ ժյուրին, որի կազմում այս տարի ընդգրկված են կինոգետ, կինոպատմաբան, Հարավսլավական կինոարխիվի նախկին տնօրեն և «Filmograf» ամսագրի գլխավոր խմբագիր Բոժիդար Զեչևիչը (Սերբիա), կինոպրոդյուսեր, Էթնոաշխարհագրական հետազոտությունների հիմնադրամի աշխատակից և Մոսկվայի «Դոկեր» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչ Մարիա Չուպրինսկայան (Ռուսաստան) և ֆիլմերի իրավունքների ձեռքբերման մասնագետ Շահեն Բազիլը (Իրան):

Փառատոնի բացմանը կցուցադրվի ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժ ֆիլմը:

Փառատոնի հաղթողները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ին Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, և կպարգևատրվեն հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: