Այսօր՝ 2019-09-21 | RSS | FACEBOOK

«Փողոցից իշխանություն մագլցած երիտասարդներն իշխանությունը երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում». Արտակ Զաքարյան Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան «Ձեր քանդուքարափ թողած երկիրը վկա` ծնգոց-զնգոց մի հանեք». Անի Սամսոնյանը՝ ՀՀԿ-ականներին «Ձեր քանդուքարափ թողած երկիրը վկա` ծնգոց-զնգոց մի հանեք». Անի Սամսոնյանը՝ ՀՀԿ-ականներին Համացանցում տեսանյութ է տարածվել, իբր ոստիկանության ծառայողները Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների․ պարզաբանում Լրատվամիջոցներում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խնդիրները՝ ԱՏՊԳ-ի ուշադրության կենտրոնում Ադրբեջաներենը՝ հայալեզու դպրոցների դասագրքերում Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ Ինչու է Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ը Մեքսիկայից բաժանող սահմանային պատի վրա Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց ՀՀ նախագահը պարգևատրել է ԱԳՆ մի խումբ աշխատակիցների Առաջին ութ ամիսներին հարկային եկամուտներն ավելացել են 21.3%-ով Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 25 ավտոպատահար. 2 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Ռուսաստանը Թուրքիային ուղևորատար ինքնաթիռների համատեղ արտադրության առաջարկ է արել Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել
Երկրաշարժ Արցախում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am «Ունենք լուրջ անկում». Հրանտ Բագրատյան Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը 29 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը Ոստիկանները բացահայտել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները «Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Մարզահամերգային համալիրում ռեստորանային համալիր կհիմնվի

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեստորանային համալիր կհիմնվի։ Այդ նպատակով Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 250 քառ.մետր և 9-րդ հարկից 500 քառ.մետր մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով վարձակալության կտրվեն «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին։

Նշենք, որ այս նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի մեջ։

Նախագծով սահմանվել է, որ վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ, որի 20% ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80% ՀՀ պետական բյուջե։ Բացի այդ, ընկերությունը պարտավորվում է վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն. դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Ընկերությունը պարտավորվելու է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ նախատեսված ժամկետի ավարտից հետո 15-օրում:

Ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 % չափով:

Նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջու-թյամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 % չափով:

Նախագծում նաև նշված է.

«Նպատակ ունենալով ընդլայնել իր ցանցը՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պլանավորում է հիմնել նոր ռեստորանային նախագիծ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության վարձակալվող տարածքում՝ նոր կոնցեպտուալ ոճով և մոտեցումներով, որը նոր հնարավորություն է զբոսաշրջիկներին և տեղական հյուրերին համտեսելու յուրահատուկ խոհանոցի համեղ ուտեստները և վայելելու Երևանի զբոսաշրջային հարմարավետությունն ու գրավչությունը»։