Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ադրբեջանը սեպտեմբերի 11-13-ը հրադադարը խախտել է 52 անգամ

 

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում 52 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը, ադրբեջանական հենակետերից տարբեր տրա­մաչափի հրաձգային զենքերից` այդ թվում Իստիգլալ, ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 21 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Մովսես, Բերդավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 31 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:

Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: