Այսօր՝ 2020-05-29 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հայաստանի ՀՌՀ-ն կաջակցի Արցախի Հանրային Հեռուստատեսությանը բովանդակային ու եթերաժամի ավելացման առումով

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:

Գրիգորի Մարտիրոսյանը ողջունել է հանձնաժողովի պատվիրակության հաճախակի այցելություններն ու համատեղ աշխատանքները՝ դրանք համարելով Արցախի համապատասխան կառույցի հետ համագործակցության խորացման կարեւոր երաշխիքներից մեկը:

Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ ճանապարհային քարտեզ մշակելու եւ հստակ ուղղություններով աշխատելու պայմանավորվածության մասին:

Մասնավորապես, աջակցելու են Արցախի Հանրային Հեռուստատեսությանը բովանդակային ու եթերաժամի ավելացման առումով: Համագործակցության մեկ այլ ուղղություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի՝ հակահայկական կոնտենտի հետեվողական նվազեցման ուղղությամբ կլինի: Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է նախանշված ծրագրերի իրականացումն ու որպես առաջին քայլ՝ նշել համապատասխան մասնագետների փոխայցերի, վերապատրաստումների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: