Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ռուսական կեղծ ռուբլով գնել էին ծաղկեփունջ․ բերման է ենթարկվել «Օստապ Բենդեր» մականվամբ Ռուդիկը

 

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի բնակիչ 56-ամյա Ռուդիկ Բաբայանին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս կասկածվում է օգոստոսի 31-ին Էջմիածին քաղաքի բնակչուհի, անհատ ձեռներեց 57-ամյա Մ. Բ-ի նկատմամբ խարդախություն կատարելու մեջ։

Այդ օրը Ռ. Բաբայանը մտել է Մ. Բ-ին պատկանող ծաղկի սրահ և 6 հազար դրամով պատվիրել ծաղկեփունջ։ Նա ծաղկի սրահի աշխատակցին վճարել է 5 հազար ՌԴ ռուբլի և որպես մանր՝ ստացել է 29 հազար դրամ։ Նրա գնալուց հետո ծաղկի սրահի աշխատակիցը պարզել է, որ ռուսական ռուբլին կեղծ է՝ հուշանվեր-թղթադրամ։

Ռ. Բաբայանի կողմից ծաղկի սրահին խարդախության եղանակով պատճառվել է 35 հազար դրամի վնաս։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ. Բաբայանը, որին շրջապատում ավելի շատ ճանաչում են «Օստապ Բենդեր» մականվամբ, նախկինում եղել է դատապարտված և կատարվածի մասին արդեն խոստովանական բացատրություն է տվել։