Այսօր՝ 2020-08-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո

 

Lragir.am-ը գրում է. Սեպտեմբերի 17-ին Անկարայում տեղի կունենա Աստանայի ձեւաչափի եռյակի հանդիպումը՝ Պուտին-Էրդողան-Ռոհանի: Իրանի, Թուրքիայի եւ ՌԴ նախագահները կքննարկեն Սիրիայի իրավիճակին առնչվող հարցեր:

Աստանայից մոտ երկու շաբաթ անց մեծ հավանականությամբ միաժամանակ Երեւանում են լինելու ՌԴ եւ Իրանի նախագահները, որոնք Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարության համաձայն՝ մասնակցելու են տնտեսական մեծ համաժողովի, որը տեղի կունենա Հայաստանում ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում:

Կլինի՞ արդյոք համատեղ՝ Փաշինյան-Պուտին-Ռոհանի հանդիպում որեւէ ձեւաչափով, տնտեսական համաժողովի մասնակցության բովանդակային շրջանակից դուրս:

Այդ հանգամանքը անշուշտ ոչ միայն ռազմա-քաղաքական կշիռ կհաղորդի Երեւանի հավաքին, այլեւ կարող է ֆոնային անդրադարձ լինել Անկարայում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում մարդասիրական առաքելության շնորհիվ մերձավորարեւելյան իրավիճակում իր քաղաքական ներգրավվածությունն ունի նաեւ Հայաստանը:

Այդ իմաստով, Երեւանը պետք է անի հնարավորը՝ Պուտինի եւ Ռոհանիի երեւանյան ներկայության հնարավորությունն առարկայական ռազմա-քաղաքական քննարկումների վերածելու համար: