Այսօր՝ 2020-05-28 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել

 

Սեպտեմբերի 11-ին ժամը 18:37-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է հայտնել առ այն, որ շրջանի Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի:

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Գ.-ն Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերել է նույն շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Հ.-ի դին։

ԱՀ ոստիկանությունից տեղենացնում են, որ դիակի զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։