Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան

 

«Այս ռեֆորմն ուղղված է միայն ու միայն այդ մարմինները մաքրելուն, այնպիսի իրավապահ համակարգեր ունենալուն, որը ռեալ կամք ունենա կոռուպցիայի դեմ ու փոփոխությունների համար պայքարելու համար»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը հաջորդած քննադատություններին։

Պատգամավորը հավատացնում է, որ իրենց շահը պետության շահն է, այլ շահ չունեն։

«Նախկին ռեժիմին» էլ խորհուրդ է տալիս, եթե ցանկանում են որևէ օրինագիծ չընդունվի, ապա պետք է միայն ու միայն գովեն այն։

«Ամբողջ մամուլն այն մասին է, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախագծով երկիրը քանդվում է։ Աղմկում եք, որովհետև լուրջ պրոբլեմ ունեք։ Միայն այն, որ ցույց եք տալիս, դեմ եք այս նախագծին, աջակցում եք այս նախագծի ընդունմանը, միայն հանգամանքը, որ նախկին ռեժիմը դեմ է այս ռեֆորմին, դա նշանակում է, որ դա օդի պես անհրաժեշտ է»,-ասաց նա։