Այսօր՝ 2019-10-20 | RSS | FACEBOOK

Անժելա Թովմասյան. «Սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Ինչպիսի եղանակ սպասել հանգստյան օրերին «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» օպերացիան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս․ ջրօգտագործման հետքերով Մի՛ արագացրեք Ձեր հեռացումը պաշտոնից, պարո՛ն նախարար Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին․ բանսարկուների, մատնիչների մասին «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց…». «Իրատես» Սիրիայի հարցը՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից. նա նախարարի պոտենցիալ թեկնածու էր. «Հրապարակ» Ուշքի եկող Հունգարիան պատրաստ է ուժ կիրառել 100 րոպեանոց հանդիպման՝ 120-ժամյա հրադադարով արդյունքը «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել. նրանք քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից. «Փաստ» Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ. «Ժողովուրդ» Մեծ շռայլություն է արտաքին մարտահրավերներից անտեղյակ իշխանություն ունենալը. «Իրատես» Նորից կրակոցներ Երևանո՞ւմ. 3 պարկուճ, 1 գնդակ, իսկ 2 ավտոմեքենաների վրա կան կրակոցների հետքեր
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ուղիղ) Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին Մահացել է Շառլ Ժերարը Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը Ադրբեջանում «Երևան» անվամբ ֆուտբոլային ակումբ է ստեղծվել Ինքնասպանության թեման ու լրատվամիջոցները. ով և ում է մեղադրում Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Բաքվի առաջարկը գերիների փոխանակման մասին անհեթեթության եւ ցինիկության գագաթն է. Ստեփանակերտ․ News.am

 

Ադրբեջանական կողմի առաջարկը ոչ միայն անհեթեթ է, այլեւ բարոյականության եւ Միջազգային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտում է։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ին մեկնաբանելով Ադրբեջանի պետհանձնաժողովի հայտարարությունը։

«Հատկանշական է, որ դիմումը միջազգային կառույցներ, ինչպես երեւում է հայտարարությունից, ուղարկվել է սեպտեմբերի 11-ին։ Դրանով իսկ ադրբեջանական կողմը ենթագիտակցաբար մատնում է իր ահաբեկչական նկրտումները՝ ցինիկություն է այն օրը, երբ ամբողջ աշխարհը նշում է ահավոր ահաբեկչական գործողության տարելիցը, պահանջել վերադարձնել ահաբեկիչներին»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Արցախի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հիշեցրել է, որ խոսելով իրենց ահաբեկիչների փոխանակման մասին՝ Ադրբեջանի իշխանությունները նշում են իրենց կողմից գերության մեջ պահվող հայ քաղաքացիական անձանց մասին, միեւնույն ժամանակ, դրանք այն մարդիկ են, որոնք, ի տարբերություն Ասքերովի եւ Գուլիեւի, որեւէ վատ բան չեն արել ադրբեջանական պետության եւ ժողովրդի դեմ։ «Նրանք պարտավոր են բաց թողնել այդ մարդկանց, դա է բոլոր հնարավոր կոնվենցիաների եւ միջազգային նորմերի պահանջը»,- ասել է Դավիթ Բաբայանը։

«Ինչ վերաբերում է Ասքերովին եւ Գուլիեւին, այս մարդիկ ծանր հանցագործություններ են կատարել, այդ թվում անչափահասի սպանություն։ Նրանք դատարանի կողմից միջազգային դիտորդների, իրավապաշտպանների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ բաց դատավարությամբ են դատապարտվել»,- հիշեցրել է Բաբայանը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները հող են նախապատրաստում էլ ավելի նողկալի գործողությունների համար, եւ չի բացառվում, որ ահաբեկիչների վերադարձնելուն հասնելու համար կարող են դիմել հայ պատանդների առեւանգման, այդ թվում արտասահմանում։ Նման միտումներին հակազդեցությունը, նշել է Դավիթ Բաբայանը, պահանջում է պետական կառույցների, կազմակերպությունների եւ գործընկեր երկրների էլ ավելի համախմբվածություն։

Միաժամանակ, Դավիթ Բաբայանը փաստել է միջազգային իրավասու կառույցների լիակատար անգործությունն ի պատասխան Ադրբեջանի ցինիկ հայտարարությունների։ «Ոչ ոք անգամ որեւէ նկատողություն չի արտահայտել»,- ամփոփել է Բաբայանը։

Փոխանակում առաջարկելով՝ Բաքվում «մոռացել» են երրորդ գերու՝ Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի մասին։