Այսօր՝ 2019-10-19 | RSS | FACEBOOK

Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Ինչպիսի եղանակ սպասել հանգստյան օրերին «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» օպերացիան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս․ ջրօգտագործման հետքերով Մի՛ արագացրեք Ձեր հեռացումը պաշտոնից, պարո՛ն նախարար Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին․ բանսարկուների, մատնիչների մասին «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց…». «Իրատես» Սիրիայի հարցը՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից. նա նախարարի պոտենցիալ թեկնածու էր. «Հրապարակ» Ուշքի եկող Հունգարիան պատրաստ է ուժ կիրառել 100 րոպեանոց հանդիպման՝ 120-ժամյա հրադադարով արդյունքը «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել. նրանք քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից. «Փաստ» Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ. «Ժողովուրդ» Մեծ շռայլություն է արտաքին մարտահրավերներից անտեղյակ իշխանություն ունենալը. «Իրատես» Նորից կրակոցներ Երևանո՞ւմ. 3 պարկուճ, 1 գնդակ, իսկ 2 ավտոմեքենաների վրա կան կրակոցների հետքեր Գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս. Ապրիամովը՝ ապրիլյան դեպքերի մասին. «168 ժամ»
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) 96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն Փաշինյանը հանդիպել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ուղիղ) Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու նախագիծ ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին Մահացել է Շառլ Ժերարը Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին

 

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երկացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու Ռոկոկո Վարիացիաները և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գոտիե Կապյուսոնի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։

Գոտիե Կապյուսոնը քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանն է: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է:

Գոտիե Կապյուսոնը կամերային համերգներ է նվագում Լիզա Բատիաշվիլիի, Ժան-Իվ Տիբոդեի, Յուջա Վանգի, Մարթա Արգերիխի, Լեոնիդաս Կավակոսի հետ այնպիսի հանրահայտ համերգային դահլիճներում, ինչպիսիք են Քարնեգի համերգասրահը, Ուոլթ Դիզնեյ համերգասրահը, Էքս ան Պրովանսը և Վիեննայի Մուզիքֆերայնը։ Նա մշտապես համագործակցում է աշխարհահռչակ դիրիժորներ Լիոնել Բրենգյեի, Սեմյոն Բիչկովի, Գուստավո Դուդամելի, Շառլ Դյուտուայի, Քրիստոֆ Էշենբախի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Վալերի Գերգիևի, Անդրիս Նելսոնսի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ։ Լայնածածավալ է նաև երաժշտի համագործակցությունը ժամանակակից կոմպոզիտորների հետ:

Կապյուսոնը Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի Ֆրանկ Գերիի նախագծած նոր համերգասրահում գործող «Թավջութակի գերազանցության կենտրոնի» հիմնադիրն ու ղեկավարն է: Գոտիե Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչեղությամբ: Կապյուսոնը Վալենսիայի նվագախմբի այս համերգաշրջանի մշտական հրավիրյալ մենակատարն է։