Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ադրբեջաներենը՝ հայալեզու դպրոցների դասագրքերում

 

Այս շաբաթ` սեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարին: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցները նոր տպագրված դասագրքեր են ստացել:

Հայալեզու դպրոցից «Ալիք մեդիային» լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, որ հայալեզու դասագրքում որոշ դասեր կամ դասից ինչ-որ հատված ադրբեջաներենով է: Հետևյալ նկարում 9-րդ դասարանի պատմության դասագիրքն է:

Հրատարակչությունից, որտեղ տպագրվել են գրքերը, մեզ հետ զրույցում ասացին, որ կփորձեն ճշտել, թե ինչպես է եղել վրիպակը։

«Ալիք մեդիա»-ն կապ է հաստատել նաև Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերից մի քանիսի դպրոցների աշակերտների հետ, որոնք էլ մեզ հայտնեցին, որ նման բան դեռևս չեն տեսել. «Գրքիս մեջ նման բան չկա: Չեմ էլ լսել, թե արդյոք անցած տարիներին եղել է», — «Ալիք մեդիային» հայտնում է Մառնեուլիի Թաքալո գյուղի 9-րդ դասարանի աշակերտը` չցանկանալով ներկայանալ:

«Ալիք մեդիա»-ն կապ է հաստատել Վրաստանի տարբեր շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, որոնց հետ զրույցից պարզ դարձավ, որ նման դեպք դեռևս չի գրանցվել:

Խմբագրությունից էլ ասել են, որ մինչ այս նման հարցով իրենց ոչ ոք չի դիմել, սակայն նախկինում էլ եղել են նման դեպքեր:

Վրաստանի պատմության 9-րդ դասագրքի նախորդ հրատարակության տարբերակները՝ ստորև