Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ներկայացվել է առաջին հիբրիդային Lamborghini-ին

 

Lamborghini ընկերությունը ներկայացրել իր առաջին սերիական հիբրիդային սուպերքարը՝ Lamborghini Sian-ը, հայտնում է Engadget-ը։

Ավտոմեքենայի անվանումը թարգմանաբար նշանակում է առկայծում կամ կայծակ: Այդպես հեղինակները ցանկացել են ընդգծել, որ մեքենայում հիբրիդային ուժային համակարգ է տեղադրված։

Նշվում է, որ Lamborghini Sian-ը կթողարկվի ընդամենը 63 օրինակով, որոնք բոլորն արդեն վաճառվել են:

Մեքենայի սրահը կպատրաստվի Poltrona Frau կաշվից և կսարքավորվի տարրերով, որոնք տպված են 3D-տպիչի միջոցով։

Ավտոմեքենան կունենա 6.5 լիտր ծավալային ատմոսֆերային V12 շարժիչ, որը զարգացնում է 785 ձիաուժ հզորություն և էլեկտրաշարժիչ՝ 34 ձիաուժով: Մեքենան համալրված է նաև լիթիում-իոնային մարտկոցներով: 100 կմ/ժամ արագությունը մեքենան կզարգացնի 2.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 350 կմ/ժամ: