Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

 

Ես իմ լիազորություններից ելնելով՝ այս խնդրի հետ կապված ավելացնելու որևէ բան չունեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածին: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հակասություններ կան վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև:

«Չեմ կարող մեկնաբանել, թե Փաշինյանի հետ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում ԱԱԾ նախկին ղեկավարը։ Կարող եմ ասել, որ ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան, նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո չպետք է նման ձևով հեռանա և նման հայտարարություններ անի: Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նման ձևով հեռացումն ինձ համար անհասկանալի է և անընդունելի»,- ասել է փոխվարչապետը։

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե վարչապետը մարդ է ուղարկում իր մոտ, որ ինքը չխոսի, Տիգրան Ավինյանը նկատեց. «Ճանաչելով վարչապետին, կարող եմ ասել, որ նա երբեք նմանատիպ մեթոդներով չի առաջնրդվել: Նա չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի: Դա իր մեթոդը չի, իր գործելաոճը չի: Ես չգիտեմ՝ պարոն Վանեցյանն ինչի մասին է խոսում, բայց 2018-ի թավշյա հեղափոխության ընթացքում կատարված բոլոր երևույթները եղել են բոլորի առչքի առաջ, եղել է թափանցիկ, որևէ ստվերային գործարք չի եղել և չէր կարող լինել»:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում