Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան

 

Հայկական կողմը պատրաստ է երկխոսության ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է FOX LA-ի թղթակից Արաքս Կարապետյանի հետ հարցազրույցում։

«Ես ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի համար։ Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցի ժողովրդի համար, եւ այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի եւ ընդունի նույն բանաձեւը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ եթե Իլհամ Ալիեւն ընդուներ այս բանաձեւը, «մենք շատ մոտ կլինեինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։