Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Օնիկ Գասպարյանն այցելել է Ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկը. ՊՆ

 

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված իրադրությունը, զեկուցել կատարված եւ առաջիկա միջոցառումների մասին:

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը լսումների ավարտին հայտնել են իրենց նկատառումները իրականացվող միջոցառումների կատարելագործման վերաբերյալ: