Այսօր՝ 2020-07-07 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

 

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 429 կգ (199+230) արդյունք: Նա հաղթեց բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ) փոքր բրոնզե մեդալ էին նվաճել պոկում վարժությունում:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ին: