Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Տավուշում կնշվի Վարագա Սուրբ Խաչի տոնը

 

«Վաղը և մյուս օրը՝ սեպտեմբերի 28-29-ին մեր Տավուշ-ՏաՀույս աշխարհի մեծագույն տոնն է»,- նշում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։

Արքեպիսկոպոսը մանրամասնում է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի առիթով Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերադառնում է Նոր Վարագավանք՝ Տավուշ աշխարհ, այն վայրը, որտեղ շուրջ 400 տարիներ մեր աշխարհի սրտում հանգրվանել է մեր Տիրոջ Խաչափայտի մասունքը:

ՍԵՊՏԵՄԲԵՐ 28-ին ըստ ժամանակացույցի Խաչափայտի մասունքով շրջելու ենք մեր ողջ Տավուշ աշխարհում՝ հանգրվանելով Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան/Կողբ և Բերդ համայնքներում ի ցույց և ի երկրպագություն մեր ժողովրդի: Այդ ընթացքում այցելելու ենք Գոշավանք՝ հանդիպելու Մխիթար Գոշ մեր մեծ վարդապետին: Գիշերը՝ Սրբացնող Խաչափայտի մասունքով հսկում ենք կատարելու Նոր Վարագավանքում:

ՍԵՊՏԵՄԲԵՐ 29-ի առավոտյան Առաջնորդական Սուրբ Պատարագ և հավարտ Սուրբ Պատարագի Սուրբ Խաչով օրհնություն և երկրպագություն մեր բարեպաշտ ժողովրդի կողմից և ապա ժողովրդային խրախճանք հազարավոր ուխտավորների մասնակցությամբ:

Տիրոջ նախախնամությամբ, Սուրբ Խաչափայտի մասնատուփ սրբազան անոթը, որի մեջ պահվում է Տերունական Խաչափայտի մասունքը, պատրաստվել է իմ հայրական գյուղում՝ Իրանի Փերիա գավառի Սանգիբարան գյուղում: Ահավասիկ 4 տարիներ է, որ Աստված ինձ մեծագույն պատիվն է տվել ոչ միայն երկյուղով Իր Սուրբ Խաչը ներկայացնել մեր ժողովրդին և օրհնել, այլև կարծես ժառանգությամբ կրել նաև իմ հայրերի պատրաստած Սրբազան Խաչանիշ ճաճանչը, որը իր մեջ պարփակում է Տիրոջ Խաչափայտի մասունքը: