Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մահացել է լեգենդար վրաց կոմպոզիտոր Գիա Կանչելին

 

84 տարեկան հասակում մահացել է վրաց հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելին: Վերջերս Գիա Կանչելիի առողջական վիճակը վատթարացել էր: Նա բուժում էր ստանում Թբիլիսիի վրաց-իսրայելական սրտաբանական և անգիոլոգիայի կենտրոնում, հաղորդում է «Ալիք մեդիա»-ն։

Գիա Կանչելին սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների, բազմաթիվ ներկայացումների և տասնյակ կինոնկարների երաժշտության հեղինակ է:

Կանչելին նաև հայ ժողովրդի մեծ բարեկամն էր, և տարվա մեջ մի քանի օր Հայաստանում անցկացվում էր Գիա Կանչելիին նվիրված փառատոն՝ հնչեցնելով նրա ստեղծագործությունները։

Գիա Կանչելին ծնվել է Թբիլիսիում, բժշկի ընտանիքում։

Ավարտել է երաժշտական դպրոց, իսկ հետո՝ 1959 թվականին, Թբիլիսիի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետն ու միայն դրանից հետո ընդունվել է Թբիլիսիի կոնսերվատորիան և 1963 թվականին ավարտել կոմպոզիցիայի բաժինը:

1970 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայի գործիքագիտության բաժնում։ 1971 թվականից վարել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի երաժշտական մասը։ 1979 թվականից Վրացական ԽՍՀ Կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել: