Այսօր՝ 2019-12-13 | RSS | FACEBOOK

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը. ո՞րն է հաջորդ քայլը Երբ աշխատում է ոչ թե թիմը, այլ անհատներ, պատասխանատվությունը ոչ մի տեղ չի կորչում Ավտովարձույթի նոր առցանց հարթակ՝ ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ. Հայաստանում և Հայաստանից մեքենաների ամրագրումը առավել հասանելի է և դյուրին ԵՄ աջակցությունը թվային տնտեսությանն ու հասարակությանը․ www.eufordigital.eu նոր հարթակ Պատճառը մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք լինել բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար. Մնացական Բիչախչյան Այս գործելաոճը և քաղաքական վարքաբանությունը, որը լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, որպես մոդել կրկնօրինակվում է նաև թիմի առանձին դերակատարների կողմից և, պետք է ասել, շատ անտաղանդ. Վլադիմիր Մարտիրոսյան Պաշտոնական Երևանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնել. Վերնատուն Ստիպված ենք լինելու պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել, թե ինչպես է մեր համազգային վիշտը դառնում սակարկությունների առարկա երրորդ երկրների կողմից. Արման Բաբաջանյան Կրթության և գիտության նախկին նախարարը` ոլորտի հարցերի, իրեն ուղղված մեղադրանքների մասին. Լևոն Մկրտչյանի հոդվածը Աշխատանքի հնարավորություն բրոքերների և դիսպեչերների համար Ինչու է կալանավորվել Արթուր Տոնոյանը Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը. ոստիկանություն Քանի դեռ վարչապետն ապավինում է պոպուլիզմին, վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է հետեւում. «Փաստ» ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը». «Իրատես» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել․ Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին. «Ժողովուրդ» Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից. «Ժողովուրդ» ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները. «Հրապարակ»
Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ոստիկանությունում երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները. չարաշահումներ, յուրացումներ՝ միլիարդների Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը. «Իրատես» Վարչապետի որոշմամբ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից Ամո'թ է, պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա. Էդուարդ Շարմազանով Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին. Փաշինյանը դիմել է Պուտինին. «Ժամանակ» Աշխատանքի հնարավորություն բրոքերների և դիսպեչերների համար Պատճառը մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք լինել բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար. Մնացական Բիչախչյան Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից. Սերժ Սարգսյան Պոլիտեխնիկի նախկին ռեկտորի որդին ու եղբորորդին անբացատրելի արագությամբ դարձել են գիտնականներ՝ ազատվելով զինծառայությունից. «Ժողովուրդ» Պաշտոնական Երևանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնել. Վերնատուն Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը. ոստիկանություն Այս գործելաոճը և քաղաքական վարքաբանությունը, որը լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, որպես մոդել կրկնօրինակվում է նաև թիմի առանձին դերակատարների կողմից և, պետք է ասել, շատ անտաղանդ. Վլադիմիր Մարտիրոսյան Սլովակիայում դպրոցական ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կա 12 զոհ, 20 վիրավոր Ինչու է կալանավորվել Արթուր Տոնոյանը Կրթության և գիտության նախկին նախարարը` ոլորտի հարցերի, իրեն ուղղված մեղադրանքների մասին. Լևոն Մկրտչյանի հոդվածը «Հեռացնել շարքային պացիենտին»` սա է Երկիր- «Հայկական ժամանակի» վերջակետի բանալին: Որքան արագ, այնքան ավելի շատ բան կմնա չավերված ու այնքան ավելի արագ կլինի վերականգնումը. Միքայել Մինասյան Ստիպված ենք լինելու պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել, թե ինչպես է մեր համազգային վիշտը դառնում սակարկությունների առարկա երրորդ երկրների կողմից. Արման Բաբաջանյան Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը». «Իրատես» ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները. «Հրապարակ» Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել․ Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին. «Ժողովուրդ»
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2019-11-22 11:35:11

Իսրայելի համար Ադրբեջանը՝ հակաիրանական պլացդարմ և ռեսուրսային բազա. verelq.am

 

Verelq.am-ը գրում է. Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Այս մասին Իսրայել-Ադրբեջան Միջազգային ասոցիացիայի հիմնադիր խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:

Տասնամյակներ շարունակ Իսրայելն ամրապնդում է իր ռազմավարական կապերն Ադրբեջանի հետ՝ տնտեսական, էներգետիկ, ռազմական, հումանիտար և այլ ոլորտներում: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան կարևոր Իսրայելի համար և ի՞նչ շահեր ունի Հրեական պետությունը Հարավային Կովկասում:

Առաջին հերթին Իսրայելի համար կարևոր է Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ այդ երկիրը սահմանակցում է Իսրայելի թիվ մեկ հակառակորդ Իրանին: Ադրբեջանի տարածքը շատ հարմար է Իրանի ուղղությամբ հետախուզական, դիվերսիոն և այլ գործողությունների իրականացման համար: Իսրայելի ու Ադրբեջանի շահերն Իրանի ուղղությամբ համընկնում են: Բաքուն ցանկանում է հասնել Իրանական Ադրբեջանի անջատմանն ու պանազերիզմի, պանթուրքիզմի գեոպոլիտիկ ռազմավարությունից ելնելով իրանական այդ մարզի միացմանն Ադրբեջանին: Իսրայելի շահերից է ելնում Իրանի մասնատումն էթնիկ-կրոնական սահմաններով, ինչը կթուլացնի Իրանի դիրքերը Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ բախվում են Իսրայելի ու Իրանի շահերը:

Հակաիրանական պլացդարմին զուգահեռ Իսրայելը դիտարկում է Ադրբեջանին, որպես կարևոր էներգետիկ աղբյուր իսրայելական տնտեսության համար: Իսրայելն Ադրբեջանից նավթ է ներկրում, ապագայում կարող է ներկրել նաև գազ: Իսրայելի համար կարևոր է ապահովել իր էներգետիկ անվտանգությունն ու նավթի ներկրկման դիվերսիֆիկացիայի է հասնում նաև ադրբեջանական նավթի օգնությամբ:

Բացի էներգետիկ շահերից, Իսրայելը բազմամիլիարդանոց զենքեր է վաճառում Բաքվին, որը ցանկանում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով: Իսրայելի համար ադրբեջանական ռազմական շուկան նույնպես կարևոր է՝ սեփական ռազմական արդյունաբերության զարգացման և լրացուցիչ եկամուտներ ստանալու առումով: Իսրայելն օգնում է Ադրբեջանին կառուցել ԱԹՍ-ներ արտադրող գործարաններ, արդիականացնում է ադրբեջանական զինուժի զինանոցն ու փոխանակում հետախուզական տվյալներ:

Ռազմա-քաղաքական, տնտեսական շահերին զուգահեռ Իսրայելը ցանկանում է մահմեդական աշխարհում ունենալ դաշնակիցներ: Իսրայելը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ խնդիրներ չունի մահմեդական աշխարհի հետ՝Ադրբեջանը դրա վառ օրինակ է և նույնպես ծառայում է Իսրայելի արտաքին քաղաքականությանը քարոզչական գործողություններում: Ադրբեջանում է բնակվում մեծաթիվ ու բավականին ազդեցիկ հրեական համայնքն ու Իսրայելի նպատակն է պաշտպանել հրեական համայնքներն աշխարհի ցանկացած կետում:

Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն ունեն պրագմատիկ հենք՝Ադրբեջանին անհրաժեշտ են արդի իսրայելական զենքեր, իսկ Իսրայելի համար կարևոր է ունենալ հակաիրանական կոալիցիայում իր դաշնակցին Հարավային Կովկասում, Թել-Ավիվին հետաքրքիր են ադրբեջանական նավթն ու գազը, ինչպես նաև ադրբեջանական ռազմական շուկան՝իսրայելական արտադրանքն այնտեղ վաճառելու առումով: