Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. Aysor.am

 

Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին:

Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:

Մեկնաբանություն ստանալու նպատակով լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել Վալերիյ Օսիպյանի հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանել հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել: