Այսօր՝ 2019-10-14 | RSS | FACEBOOK

Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվել է անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում Հրաձգություն՝ նյույորքյան Բրուքլինում. Մահացել է 4 մարդ, կան վիրավորներ Ամուսինները վիճել են Երևանում. վեճից հետո 2 տարեկան որդին հայտնվել է հիվանդանոցում Երևանում թալանել են «Ավտոմոթորսի» տնօրենին. գումարը կազմում է 13 մլն դրամ «Թարմ տեղեկություններ ունեմ»․ Լևոն Զուրաբյան Մնալը կենաց-մահու խնդիր էր. Թել Աբյադից Հալեպ հասած հայերը պատմել են թուրքական ներխուժման մասին Վայքում 44 բնակարան է հատկացվել զինծառայողներին Մեծամորում անչափահասը գողացել էր թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը Չեմ պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար. Սուրեն Պապիկյանը` «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության մասին Մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր նորարար, եղի՛ր համագործակցող և թիմային. Վարչապետն անդրադարձել է բիզնեսի «խաղի կանոններին» Վայոց ձորում մետաղյա ցանկապատի մեջ արգելափակված արջը տեղափոխել անվտանգ տարածք (տեսանյութ) Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն. Փաշինյան «Սիրիայի ժողովուրդը արժանի է խաղաղության»․ Պոլսի հայոց պատրիարքարան ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հրաժարական է ներկայացրել Հրդեհ՝ Զովունիում. Այրվել է մոտ 200 հակ անասնակեր, կուտակած փայտ, սատկել է 8 հավ Կալիֆոռնիայի հարավում հրդեհները շարունակվում են. մահացել է մեկ մարդ, մի քանիսը համարվում են անհայտ կորած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սկսում է Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի երկրորդ շրջափուլը Ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը․ Էդուարդ Շարմազանով
«Իմ խաչը». ֆիլմ` ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած հայի մասին Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին 96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Բուզանդի բնակիչների վտարման գործերով քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց տվել է 550.000 դոլար և 200.000 դոլար կաշառք, դատավորներին՝ 300-5.000 դոլար ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել «Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը Փաշինյանը հանդիպել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ) Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԱԺ աշխատակազմն իրավունք չունի անել այն, ինչը դուք եք անում և զարմացել եք, որ մենք չենք արել. Արսեն Բաբայան

 

Այսպիսով, ինչպես առավոտյան էի խոստացել, անդրադառնում եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գիշերային մղձավանջին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը:

«Երեկ 20:00-ի սահմաններում փաստեր հրապարակեցի այն մասին, որ ԱԺ աշխատակազմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Սահմանադրությունը: Դրանից 3 ժամ անց, ժամը 23:00-ի սահմաններում, ԱԺ աշխատակազմի ղեկավարը հղում անելով ԱԺ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին՝ հանդես եկավ ստատուսով, որում փորձ արեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմին (հատկապես ինձ) մեղադրել ինչ-որ խախտումներում:

Նախ նշեմ, որ Աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատողները փոխվել են, նախկին աշխատողներին ազատել են պաշտոններից և իրենցականներին նշանակել: ԱԺ աշխատակազմի այս ղեկավար կազմի կողմից թույլ տրված աօրինություններին քիչ թե շատ տեղյակ ցանկացած մեկը հրաշալի հասկանում է, թե ինչ ցածր մակարդակ ունեն, որքան թույլ մասնագիտական կարողություններ և հիմա, իրենց խելքով, փորձել են խախտումներ բացահայտել, դրանք հրապարակել, ինչի հետևանքով նույն ինքը, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը, առանց հասկանալու իրեն դրել է շատ ավելի վատ վիճակում, քան կար մինչև հիմա: Այսպես․

օրենքի խախտումներ հայտնաբերելու համար առնվազն պետք է իմանալ օրենքը: Իսկ այն փաստը, որ չգիտեք օրենքը, ապացուցվում է ՀՀ ԱԺ նախահգահի հայտնի կարգադրությամբ, որտեղ ուղիղ գրված է, որ օրենքների չիմացության հետևանքով խախտել եք անձանց իրավունքները և հանձնարարվել է, որ վերացնեք ձեր ապօրինի հրամաններն ու վերականգնեք անձանց խախտված իրավունքները: Ցանկացած մեկը, ով ունի մասնագիտական արժանապատվություն, այսպես խայտառակվելուց հետո պարզապես գլուխը կկախեր ու կկորեր բոլորիս աչքից:

վիճակագրությունը, որը ներկայացրել եք, խոսում է պարզագույն երևույթի մասին, որը կիմանայիք, եթե օրենքից մի փոքր տեղյակ լինեիք: Բացատրեմ, թե ինչու է 2018-ի ընթացքում կտրուկ աճել մրցույթների քանակը․ բանն այն է, որ պետական ծառայության թափուր հաստիքների համար մրցույթների անցկացումը օրենքի իմպերատիվ պահանջն է, իսկ մեր կողմից իրականացված ԱԺ աշխատակազմի իրական և արդյունավետ բարեփոխումների արդյունքում, և առանց ապօրինությունների կադրային քաղաքականության իրականացման ընթացքում, նույն ժամանակահատվածում կատարվել են բազմաթիվ կադրային տեղաշարժեր, որոնք կապված էին անվանացանկի և հաստիքացուցակի փոփոխությամբ, ինչը, ի տարբերություն ձեզ, մենք արել ենք առանց անձանց իրավունքների խախտման: Այդ մասին է վկայում բողոքների բացակայությունը: Հետևաբար, երբ նույն ժամանակահատվածում կադրային բազմաթիվ տեղաշարժեր են իրականացվում, ապա օրենքների իմացության պրիմիտիվ մակարդակը հուշում է, որ մրցույթները նույնպես պետք է կայանային նույն ժամանակահատվածում: Եթե օրենքն իմանայիք, ապա կիմանայիք, որ դուք էլ պարտավոր եք դա անել 6 ամսվա ընթացքում: Իսկ դրա փոխարեն դուք հիմա իրականացնում եք օրենքով չնախատեսված ու շատ կասկածելի հարցազրույցներ:

միայն այն հանգամանքը, որ խոսում եք ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարված լինելու մասին, փաստացի ապացույցն է այն իրողության, որ դուք իրավունք չունեք ղեկավարել ԱԺ աշխատակազմը, քանզի աշխատակազմում անգամ մաքրուհիները, որոնք եղել են մեր ժամանակ, հրաշալի տեղյակ են, որ ԱԺ աշխատակազմը ապաքաղաքական կառույց է, իսկ պետկան ծառայողներն ու վարչական պաշտոններ զբաղեցնողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն: Հետևաբար քաղաքական մարմին հանդիսացող ԱԺ-ն լուծարված էր, թե լուծարված չէր, որևէ կերպ չպետք է հետաքրքրի ԱԺ աշխատակազմին և որևէ կերպ չպետք է առիթ դառնա, որ ԱԺ աշխատակազմը չկատարի օրենքով իր վրա դրված պարտականությունները: Կարճ ասած՝ ԱԺ աշխատակազմն իրավունք չունի անել այն, ինչը դուք եք անում և զարմացել եք, որ մենք չենք արել: Օրենք իմանալը ձեր ուղիղ պարտականությունն է, իսկ չիմանալը, որն ապացուցվեց, ձեր նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու՝ ԱԺ նախագահի ուղիղ պարտականությունը:

մրցույթների 71%-ում մասնակցության ցածր ցուցանիշը պարզ վկայությունն է այն իրողության, որ մեր ժամանակ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում էին, թե ինչ պահանջներ են սահմանված ԱԺ աշխատակազմում աշխատելու համար, իմանում էին, որ մասնագիտական բարձրագույն որակը համարվել է առաջնային և անհնար էր որևէ կերպ շրջանցել այդ պահանջը: Ի տարբերություն ձեր ղեկավարման ժամանակահատվածի, երբ ով ասես, ինչ կասկածելի կրթությամբ, վարքով, բարքով ու տեսքով ասես դիմում է աշխատանքի անցնելու համար և անցնում աշխատանքի: Բնական է, որ մասնակցությունը կշատանա, երբ մասնակցել պատրաստվողը հրաշալի տեղեկացված է, որ նույնիսկ մրցույթ կամ հարցազրույց անցկացնողներն են միջինից ցածր գիտելիքներով մարդիկ: