Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ է համագործակցում:

Օրինակ` օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպության հետ, ձեռք են բերել 500 հատ «Երեւան» փայտե եւ թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել: Նախկինում էլ, ի դեպ, Երեւանի քաղաքային իշխանությունները աղբամաններն են ձեռք բերել նույն «Նիկոլ Դուման»-ից հատը 78 հազար դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է` «Նիկոլ Դուման»-ի հիմնադիրներն են քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գեւորգյանը ՀՅԴ-ից, քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական գործող պատգամավոր Վարդան Վարդանյանը եւ նրանց ընկերը` Արսեն Հայրապետյանը:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս գործարքին, ասել է, թե գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, եւ պարզաբանում է պահանջել քաղաքային իշխանությունից, սակայն դեռ պատասխան չի ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում