Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Մհեր Աբրահամյանը

 

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Ինչպես հայտնեցին Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այդ պաշտոնում նա կփոխարինի «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, ով միությունը նախագահել է 2018-2019 թվականներին:

Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում՝ ՀԲՄ կանոնադրության համաձայն:

Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Հանեսյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին ցանկացել հաջողություններ: