Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վարազդատ Կարապետյանին զգուշացում է եղել․ ինչ է մանրամասնում պատգամավորը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան: «Իմ քայլը» խմբակցությունը այս հարցով պարբերաբար հավաքվում ու քննարկում է խմբակցության մեծամասնությունից տարբերվող կարծիք հայտնողների հարցը:

Հայտնի «անհնազանդներից» է նաեւ Վարազդատ Կարապետյանը, որի կարծիքը իշխող ուժի տեսակետից տարբերվում է հատկապես Ամուլսարի շահագործման վերաբերյալ: Այլակարծության հետ կապված` պատգամավորին, մեր տեղեկություններով, նույնիսկ զգուշացում է եղել: Կարապետյանը, սակայն, այլ առաջարկ ունի` տարբերակներ մտածել նաեւ փոքրամասնության կարծիքը պաշտպանելու, որ նրանք էլ լսված լինեն:

Նրա այս նախաձեռնությունը, սակայն, թիմում, մեղմ ասած, չեն ողջունում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Կարապետյանը հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել: Տարբերվող կարծիքներն, ըստ նրա, կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը: «Այսինքն, մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է արդյունավետ հետեւանքների հանգեցնել»,-ամփոփեց պատգամավորը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում