Այսօր՝ 2019-10-20 | RSS | FACEBOOK

Անժելա Թովմասյան. «Սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Ինչպիսի եղանակ սպասել հանգստյան օրերին «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» օպերացիան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս․ ջրօգտագործման հետքերով Մի՛ արագացրեք Ձեր հեռացումը պաշտոնից, պարո՛ն նախարար Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին․ բանսարկուների, մատնիչների մասին «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց…». «Իրատես» Սիրիայի հարցը՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից. նա նախարարի պոտենցիալ թեկնածու էր. «Հրապարակ» Ուշքի եկող Հունգարիան պատրաստ է ուժ կիրառել 100 րոպեանոց հանդիպման՝ 120-ժամյա հրադադարով արդյունքը «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել. նրանք քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից. «Փաստ» Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ. «Ժողովուրդ» Մեծ շռայլություն է արտաքին մարտահրավերներից անտեղյակ իշխանություն ունենալը. «Իրատես» Նորից կրակոցներ Երևանո՞ւմ. 3 պարկուճ, 1 գնդակ, իսկ 2 ավտոմեքենաների վրա կան կրակոցների հետքեր
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ուղիղ) Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին Մահացել է Շառլ Ժերարը Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը Ադրբեջանում «Երևան» անվամբ ֆուտբոլային ակումբ է ստեղծվել Ինքնասպանության թեման ու լրատվամիջոցները. ով և ում է մեղադրում Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Երբ դիվանագիտությունը չի աշխատում, աշխատում են թնդանոթները, պահեստազորի գնդապետ

 

Սահմանին իրավիճակից մենք պետք է հետևություն անենք, մտահոգիչ է 3 օրում 1 զոհ, 3 վիրավոր ունենալը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Մխիթարյանը:

«Մանավանդ, որ իրավիճակը սրվեց վարչապետի հայտարարությունից հետո, դրան պատասխանեց Ալիևը․ մենք պետք է հետևություններ անենք, որ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած բանաձևն այն մասին, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար, անիմաստ է, քանի որ պարզ է՝ Ադրբեջանը միշտ էլ ձգտելու է իրեն ենթարկեցնել Արցախը»,-ընդգծել է Արտաշես Մխիթարյանը:

Պահեստազորի գնդապետը նշեց, որ Ադրբեջանն այժմ դիմում է սադրանքների, սակայն հանկարծակիի չգալու համար պետք է պատրաստ լինենք պատերազմի:

«Պետք է այնպես անենք, որ պատերազմը սկսի և ավարտվի հակառակորդի տարածքում: Դիվանագիտությունը կաղում է, խնդրի լուծումը տեղափոխվում է ռազմական տիրույթ: Ստացվում է՝ երբ դիվանգիտությունը չի աշխատում, աշխատում են թնդանոթները: Սադրանքներով հրահրում են ավելի կոշտ լուծումների, որպեսզի հետո միջազգային հանարության առաջ, կոպիտ ասած, մաքուր դուրս գան: Մենք ազգովի պետք է պատրաստ լինենք ազգովի, բանակը հզորացնենք, բանակի հզորցման համար ներդնենք մեր ամբողջ ներուժը: Իմ կարծիքով՝ ԶՈւ Գլխավոր շտաբն այդ ուղղությամբ աշխատում է բավականին հաջող, մնում է միայն քաղաքական ղեկավարության քայլերը»,-նշել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էին օրերս ՀՅԴ պահեստազորայինները հավաք անցակացրել Բյուրականում, արդյո՞ք մտահոգություններ կան մոտակա ժամանակահատվածում սահմանին իրավիճակի առավել սրման, պատերազմական գործողությունների սկսվելու հավանականության վերաբերյալ, Արտաշես Մխիթարյանն ասել է, որ հավաքի նպատակն անձնակազմի համալրվածությունն ստուգելն էր:

«Պահեստազորային այս գումարտակը՝ իբրև առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմավորվել է 2017-ին՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով, ԶՈւ զորամասերից մեկում, բայց 2018-ին կազմալուծվել էր: ՊՆ Գլխավոր շտաբը կրկին առաջարկել է վերականգնել գումարտակը: Երբ գումարտակը գրանցվի, վարժանքները կներառվեն ԶՈւ պատրաստության պլանում, և պարապմունքները կկազմակերպվեն ԶՈւ կազմում և միջոցներով»-նշել է նա:

Արտաշես Մխիթարյանի խոսքով՝ գումարտակը կիրառվելու է ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: