Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Իրաքում զոհերի թիվն ավելացել է

 

Իրաքում վերջին հինգ օրերի ընթացքում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 70 մարդ։ Այս մասին տեղեկցնում է BBC-ն՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահական ու անվտանգության մարմիններին։

Ուրբաթ օրվանից սկսած զոհերի թիվը կրկնապատկվել է, քանի որ ակտիվացել են ոստիկանության ու ցուցարարների միջև բախումները։

Ուժայինները պնդում են, որ Բաղդադում չորս մարդ, այդ թվում երկու ոստիկան զոհվել են անհայտ դիպուկահարների կրակից։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները մեկնարկել են երեքշաբթի օրվանից։ Փողոց դուրս եկած մարդիկ բողոքում են երիտասարդների բարձր գործազրկությունից, հանրային ծառայությունների որակից, ինչպես նաև քրոնիկ կոռուպցիայից։