Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ՀՔԾ-ն արձագանքել է Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառմանը

 

Հատուկ քննչական ծառայությունը արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Նախօրեին Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Տղեք՛, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք: Դուք, ուղղակի, տեղով մեկ մեղք եք: Ներման ենթակա անմեղսունակներ:

Հերթական անգամ էսօր այցելում եմ մարզասրահ: Մարզվելուց հետո` լողից առաջ, մտնում եմ շոգեբաղնիք: Մարդ չկա: Երեք-չորս րոպե անց, տարօրինակ կերպով, կողք ու բոլորը լավ զննելուց հետո, հենց նոր հանցագործություն կատարած մարդու լարվածությամբ ու զգուշությամբ ներս է մտնում մեկը: Բարևում է: Փոխադարձ բարևում եմ: Մեկ րոպե անց` ներկայանում է անունով, որպես հատուկ քննչական ծառայության քննիչ, ներողություն է խնդրում ու ասում մոտավորապես հետևյալը. պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես ձեզ ճանաչում եմ համալսարանից... Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու: Դուք ամեն ինչ մեզանից շատ ավելի լավ գիտեք: Կամ պիտի թողնենք դուրս գանք համակարգից կամ դիմանանք` հույսով, որ հաջորդ իշխանությունները ազնիվ կգտնվեն, մարդկայնորեն մեր դրության մեջ կմտնեն, ու պատասխան կտան իրական մեղավորները, ոչ թե` մեզ նման կատարող մարդիկ... Լռություն: Ու արագ անհետանում է շոգեբաղնիքի գոլորշու մեջ»։

ՀՔԾ-ն իր պատասխանի մեջ նշել է.

«Նախօրեին նախկին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գեղարվեստական հնարանքի մոտիվներով հյուսված, ամբողջովին մտացածին և իրականության հետ որևէ աղերս չունեցող բովանդակությամբ գրառում է կատարել` նշելով, թե իբրև մարզասրահի շոգեբաղնիքում իրեն որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձը հայտնել է` «…պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես Ձեզ ճանաչում եմ համալսարանից…Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու:…» և այլն:

Ս. Ֆարմանյանի հիշյալ գրառման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նախևառաջ փաստել, որ այն քննիչը, որի վարույթում գտնվում է Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, առհասարակ չի ճանաչում Սամվել Ֆարմանյանին և նրա հետ երբևիցե որևէ շփում չի ունեցել»։