Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թուրքիան ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայի հյուսիսում

 

Թուրքիայի «Գազիանթեփի» համալսարանը 3 ֆակուլտետ է բացելու Սիրիայի հյուսիսային շրջաններում:

Ինչպես տեղեկացնում է Էրմենիհաբերը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփի Էրդողանի որոշմամբ` Գազիանթեփի համալսարանի տնօրինությունը Սիրիայի Ալ-Բաբ շրջանում բացելու է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, Ազազի շրջանում իսլամագիտության ֆակուլտետ, իսկ Աֆրինում մանկավարժության ֆակուլտետ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբի, Ազազի և Աֆրինի շրջանները Թուրքիայի կողմից իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններից հետո գտնվում են թուրքական բանակի և Անկարայի հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» անվանումով սիրիական հակակառավարական զինված խմբավորման վերահսկողության տակ: