Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում ևս մեկ սահմանային հսկիչ կետ է բացել

 

«Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում նոր սահմանային կետ է բացել»,- Aliq.ge-ի հաղորդմամաբ՝ այս մասին գրում է Interpressnews լրատվականը։

«Կեշիկչի Գալա» սահմանային հսկիչ կետի բացմանը մասնակցել է Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը և այլ պաշտոնատար անձինք:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, արարողության ժամանակ նշվել է, որ «Կեշիկչի Գալա»-ի (Դավիթ Գարեջի) տարածքում սահմանային հսկիչ կետի բացման նպատակը բացի սահմանային պաշտպանությունից ենթադրում է նաև ադրբեջանական ժողովրդի պատմամշակութային ժառանգության պաշտպանություն: