Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վահան Արծրունի. WCIT-ի համերգին հնչել է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ

 

Երգիչ, երգահան Վահան Արծրունին իր ֆեյսբուքյան էջում գրել է WCIT 2019-ի բացման համերգի ժամանակ հեղինակային իրավունքի ոտնահարման մասին:

«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի:ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորող տղան::Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ օգտագերծելու, որևէ ձևաչափով և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ

ԽԱԽՏՈՒՄ:

Լսել 1:00 րոպեից

Հետամուտ եմ լինելու այս հարցին»,- գրել է Վահան Արծրունին: