Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ՄԱԿ-ում առանձին կներկայացվի Հայաստանի ներդրումային քաղաքականությունը. Տիգրան Դավթյան

 

Նոյեմբերին ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձին միջոցառումով կներկայացվեն Հայաստանը եւ Հայաստանի ներդրումային քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ժնեւում լրագրողներին հայտնել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը։

Նրա խոսքով, Երեւանում օրերս տեղի է ունեցել դրա շնորհանդեսը, որին մասնակցել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը Հայաստանում:

«Հայաստանն այսօր համաշխարհային տնտեսության թեեւ ոչ մեծ, բայց մի հատվածն է: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, տնտեսական փորձը, եւ միջազգային հարթակները հենց նրա համար են, որ երկրները փոխանակեն փորձն ու փորձեն չանել այն սխալները, որոնք արել են ուրիշները»,-ասաց Տիգրան Դավթյանը՝ հավելելով, որ քաղաքականության իրականացման տեսակետից իրենք հավասարը հավասարի հետ են խոսում:

«Հաճախ մեր անցած ճանապարհը, այն, թե ինչպես եք լուծում խնդիրները, հետաքրքիր եւ ուսանելի են լինում այլ երկրների համար: Մեր ներդրումային քաղաքականության վերաբերյալ բավականին դրական է գնահատականը: Ընդհանուր առմամբ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, բավականին դրական առաջընթաց ունենք»,-ասաց Տիգրան Դավթյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons)։