Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Գերմանական «Կուս» քառյակն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

 

Հոկտեմբերի 9 ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական «Կուս» լարային քառյակին: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։

Քառյակի անդամներն են. Յանա Կուս ՝ ջութակ, Օլիվեր Ուայլ՝ ջութակ, Ուիլիամ Քոլման՝ ալտ, Միքայել Հախնազարյան՝ թավջութակ։

«Կուս» քառյակի յուրօրինակությունը բոլորից տարբերվող ծրագրերի ընտրության մեջ է: Հանրաճանաչ թեմաները, որոնք առկա են նրանց երկացանկում, մատուցվում են փորձառու և նոր ունկնդիրներին կատարելապես բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ:

Դեռևս կարիերայի սկզբում «Կուս» քառյակն առաջին մրցանակներն է ստացել Գերմանական Երաժշտական Խորհրդի և Բորչիանիի մրցույթի կողմից, արժանացել է Բորլետի-Բուիտոնի մրցանակի, ճանաչվել է Եվրոպական համերգային դահլիճների կազմակերպության «Ծաղկող աստղ» պարգևին: Այսօր «Կուս» քառյակը վարպետության բազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին: «Կուս» քառյակը նվագում է բացառապես Պիրաստրո լարերով: