Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Լավ, որտե՞ղ են ծնվում ու մեծանում նման անասունները». Նաիրա Զոհրաբյան

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրու ոստիկանություն, գտե՛ք այդ անասունին:

Կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքը ոմանց համար, կարծես թե, սկսում է դառնալ հոբբի, ու դեռ կան պատգամավորներ, որ մտածում են` կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի մեր նախագծին:

Վաղը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցման եմ ներկայացնելու կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը:

Իսկ Գյումրիում հերթական անասունը, շան վզին պարան գցած, կապել է իր մեքենայից ու քարշ տվել: Լավ, որտե՞ղ են ծնվում ու մեծանում նման անասունները: Այդ անասունի մեքենայի համարն է` 35un093, Opel մակնիշի:

Գյումրու ոստիկանություն, սա համարեք հայտարարություն հանցագործության մասին:

Իսկ վաղը Գյումրու ավագանու նիստում մեր խմբակցության ավագանիները կբարձրացնեն ոչ միայն այս հարցը, այլ նաև Գյումրիում շների սպանդի հարցը:

Այս վանդալիզմը օր առաջ օրենքի ուժով պիտի կասեցվի և վերջ»: