Այսօր՝ 2019-10-20 | RSS | FACEBOOK

Անժելա Թովմասյան. «Սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Ինչպիսի եղանակ սպասել հանգստյան օրերին «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» օպերացիան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս․ ջրօգտագործման հետքերով Մի՛ արագացրեք Ձեր հեռացումը պաշտոնից, պարո՛ն նախարար Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին․ բանսարկուների, մատնիչների մասին «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց…». «Իրատես» Սիրիայի հարցը՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից. նա նախարարի պոտենցիալ թեկնածու էր. «Հրապարակ» Ուշքի եկող Հունգարիան պատրաստ է ուժ կիրառել 100 րոպեանոց հանդիպման՝ 120-ժամյա հրադադարով արդյունքը «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել. նրանք քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից. «Փաստ» Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ. «Ժողովուրդ» Մեծ շռայլություն է արտաքին մարտահրավերներից անտեղյակ իշխանություն ունենալը. «Իրատես» Նորից կրակոցներ Երևանո՞ւմ. 3 պարկուճ, 1 գնդակ, իսկ 2 ավտոմեքենաների վրա կան կրակոցների հետքեր
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ուղիղ) Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին Մահացել է Շառլ Ժերարը Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը Ադրբեջանում «Երևան» անվամբ ֆուտբոլային ակումբ է ստեղծվել Ինքնասպանության թեման ու լրատվամիջոցները. ով և ում է մեղադրում Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Մեզ առանց ազատման հրամանի՝ ստիպում են ազատել մեր աշխատասենյակը». «168 ժամ»

 

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր խմբագրություն էին զանգահարել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներ, սոցիալական բաժնի առաջին կարգի մասնագետ, համայնքային ծառայող Հասմիկ Իսահակյանն ու առաջատար մասնագետ Անի Ալեքսանյանը: Նրանք բողոքում էին իրենց նկատմամբ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կատարած, իրենց խոսքով, ապօրինի գործողություններից:

Աշխատակիցները նշում են, որ ս/թ սեպտեմբերի 30-ին իրենք ծանուցագիր են ստացել, որ, ըստ կարգի, նախապես երկու ամիս առաջ տեղեկացվելով՝ իրենք դեկտեմբերի 2-ից աշխատանքից ազատված են:

«Մինչ այդ գիտեինք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ցուցակներ են ուղարկել, կրճատումներ են լինելու, հարմարվել էինք, որոշել փնտրել նոր աշխատանք»,- խնդիրը ներկայացրին Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները:

Նրանք նշում են, սակայն, որ ծանուցման մեջ իրենք նկատել են օրենքի բազմաթիվ խախտումներ եւ, խորհրդակցելով իրավաբանների հետ՝ որոշել են չստորագրել դրանք:

«Ըստ օրենքի՝ ծանուցագրի մեջ գործատուն պետք է անպայման կրճատվող մասնագետին առաջարկի այլ աշխատանք՝ համարժեք վարձատրությամբ, կամ նշի, որ չունի համապատասխան հաստիք ու չի կարող կատարել օրենքի այդ պահանջը»,- ծանուցագրում տեղ գտած խախտումներից օրինակ են ներկայացնում կրճատվող աշխատակիցները ու նշում, որ քանի որ իրենք չեն ստորագրել ծանուցումը, վարչական շրջանի ղեկավարը չի կարողանում իրենց ազատման հրամանները տալ:

Նրանք ասում են, որ այն աշխատակիցները, ովքեր անտեսելով օրենքի խախտումը՝ այնուամենայնիվ, ստորագրել են ծանուցագիրը, աշխատանքից ազատվել են ոչ թե դեկտեմբերի 2-ի ամսաթվով, ինչպես ասված էր, այլ հոկտեմբերի 2-ի, եւ որպես փոխհատուցում, որ իրենք 2 ամիս շուտ են ազատվել, նրանց խոստացվել է վճարել այդ երկու ամսվա աշխատավարձը, ինչը, պնդում են վարչական շրջանի աշխատակիցները, նույնպես օրենքի խախտում է:

«Իսկ մեզ, որ այդ ծանուցագիրը չէինք ստորագրել, ըստ էության չեն կարողանում ազատել աշխատանքից, եւ դրա համար էլ այսօր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ապօրինի կերպով մարդ է ուղարկում մեր բաժին ու ասում, որ մենք հանձնենք գույքն ու ազատենք սենյակը: Պատճառաբանում են, որ ՏԿԵ նախարարությունից պահանջում են արագացնել գործընթացը»,- ասում են խմբագրություն ահազանգած համայնքապետարանի աշխատակիցները:

Վերջիններս նշում են, որ իրենք հանձնել են ծանուցագրերը կադրերի բաժին, որոնց վրա գրել են, որ համաձայն չեն ծանուցման հետ ու չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում:

«Սեպտեմբերի 30-ից ի վեր տարբեր խողովակներով Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին խնդրում ենք երկու րոպեով ընդունել մեզ: Ցանկանում էինք խոսել, բացատրել, որ սխալ ծանուցում են տվել մեզ, բայց այդպես էլ մինչ օրս չի ընդունել մեզ. Ժամանակ չունի: Բոլորի համար ունի, մեզ համար՝ ոչ»,- ասացին աշխատակիցները:

Նրանք հավելում են, որ անպայման դիմելու են դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար:

«Հոկտեմբերի 8-ին Երեւանի ավագանու նիստ է լինելու: Իրենք էլ են տեղյակ խնդրից: Եթե, այնուամենայնիվ, դրանից հետո էլ, առանց մեր ստորագրելու՝ ազատման հրաման տան, կփորձենք դատարանում լուծել այդ հարցը»,- եզրափակեցին նրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում