Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամը չէ». ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ

 

ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացասաբար են արձագանքել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվելիք ռազմագործողության թեմային, հայտնում է «Էրմենիհաբերը»։

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը և հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը քննադատել են Թրամփի` Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրսբերման որոշումը:

Թրամփի որոշումը դատապարտել է նաև 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած Հիլարի Քլինթոնը: Նա այդ որոշումը որակել է որպես դավաճանական սարսափելի արարք քրդերի հանդեպ և երդմնակալության ժամանակ տված խոստման դրժում:

Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիկի Հիլին Twitter-ում կատարած գրառման մեջ նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամը չէ:

«Եթե մենք մեր դաշնակիցներից ակնկալում ենք, որ մեր կողքին լինեն, ուրեմն պիտի մենք միշտ լինենք նրանց կողքին: Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մեր հաջողված պայքարում քրդերը միջոց էին: Մեծ սխալ է թողնել նրանց մահվան վտանգի մեջ»,- գրել է Հիլին: