Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ցխինվալիի փողոցներից մեկին Պուտինի անունն է տրվել

 

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի կենտրոնական փողոցներից մեկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունն է տրվել, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Ցխինվալիի քաղաքապետի խոսքով, որոշմանն աջակցել են հանձնաժողովի բոլոր անդամները:

«Մայրաքաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկրի Վլադիմիր Պուտինի անունը: Որոշումը հանրապետության իշխանությունները կայացրել են Ռուսաստանի պետության ղեկավարի ծննդյան օրվա առթիվ՝ որպես երախտագիտության նշան և Հարավային Օսիայի ժողովրդին շարունակական աջակցության համար», — հայտարարել է քաղաքապետը:

Հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դարձավ 67 տարեկան: