Այսօր՝ 2019-10-19 | RSS | FACEBOOK

Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Ինչպիսի եղանակ սպասել հանգստյան օրերին «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» օպերացիան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս․ ջրօգտագործման հետքերով Մի՛ արագացրեք Ձեր հեռացումը պաշտոնից, պարո՛ն նախարար Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին․ բանսարկուների, մատնիչների մասին «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց…». «Իրատես» Սիրիայի հարցը՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից. նա նախարարի պոտենցիալ թեկնածու էր. «Հրապարակ» Ուշքի եկող Հունգարիան պատրաստ է ուժ կիրառել 100 րոպեանոց հանդիպման՝ 120-ժամյա հրադադարով արդյունքը «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել. նրանք քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից. «Փաստ» Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ. «Ժողովուրդ» Մեծ շռայլություն է արտաքին մարտահրավերներից անտեղյակ իշխանություն ունենալը. «Իրատես» Նորից կրակոցներ Երևանո՞ւմ. 3 պարկուճ, 1 գնդակ, իսկ 2 ավտոմեքենաների վրա կան կրակոցների հետքեր Գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս. Ապրիամովը՝ ապրիլյան դեպքերի մասին. «168 ժամ»
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) 96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն Փաշինյանը հանդիպել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ուղիղ) Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու նախագիծ ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին Մահացել է Շառլ Ժերարը Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ռուբեն Մելիքյան. Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորումը պայմանավորած է քաղաքական դրդապատճառով

 

«Եթե չլիներ այդ պատճառը, որը երկու բառից է կազմված՝ Հրայր Թովմասյան, վստահ ենք, որ նաև չէին լինեի մարդու իրավունքների կոպտագույն խախտումները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ հարուցված քրեական գործի, նրա կալանավորման մասին։

Նա ներկայացրեց մի քանի հանգամանք, որոնք հիմնավորում են, որ այս ամենը կապված է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։

«Առաջին. Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի սեփականություն հանդիսացող թերթը, երբ որ հրապարակում էր այս տեղեկությունը, ոչ թե հրապարակում էր անուն-ազգանունով, այլ հենց այդպես էլ վերնագրել էր՝ Հրայր Թովմասյանի սանիկին մեղադրանք է առաջադվել, նա կալանավորվել է, Հրայր Թովմասյանի լուսանկարով»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ իր Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկարագրած իրավիճակներում նման քրեական հետապնդում իրականացնելու որևէ դեպք իր պրակտիկայում չի հիշում։ Ռ. Մելիքյանն ասաց, որ այստեղ կա ստանդարտից տարբերվող բան, ողջամիտ այլ բացատրություն չկա, քան Հրայր Թովմասյանի նկատմամբ հետապնդումներն են։

«Մենք այստեղ հստակորեն գործ ունենք հատուկ, ընդհանուրից տարբերվող մոտեցման հետ. դա պայմանավորած է քաղաքական դրդապատճառով, և այդ քաղաքական դրդապատճառը պայմանավորած է իշխող քաղաքական ուժի քաղաքական խնդրով՝ չեզոքացնելու և վերահսկողություն սահմանել Սահմանադրական դատարանի նկատմամբ և որպես ՍԴ մարմնավորում տեսնում ենք Հրայր Թովմասյանին։ Թե քաղաքական, թե փսևդոիրավական հարթակներում տեսնում ենք բազմաթիվ քայլեր, որոնց դրսևորումը նաև այս կարմիր գծերը հատող մոտեցումն է»,- ասաց Ռ. Մելիքյանը։

Նա նշեց, որ քաղաքական հարթակի մասով ընդամենը վերջին նման դրսևորումը երեկ էր, երբ պատգամավորներից մեկը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է, որ եթե հանկարծ ՍԴ-ն կայացնի այլ որոշում, քան ակնկալում է քաղաքական մեծամասնությունը, ապա նրանք դիմելու են այլ քայլերի ՍԴ նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։

«Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք քաղաքական բովանդակություն ունեցող և իրավական ֆորմալիզմի շղարշ ունեցող հետապնդման հետ։ Այս հարցը մենք նաև իրավապաշտպան կառույցներով, որոնք այսօր շատ չեն, ցավոք սրտի, արդեն իսկ ներկայացրել ենք և շարունակելու ենք բոլոր հնարավոր ճանապարհներով ներկայացնել միջազգային իրավապաշտպան կառույցներ։ Դա ցավով ենք անում, քանի որ հաճելի չէ ներկայացնել այս խնդիրները, բայց ստիպված ենք անել, քանի որ մեր ներպետական ընթացակարգերը բարձր արդյունավետությամբ օժտված չեն այն դեպքերում, երբ իշխող քաղաքական ուժն իրականացնում է քաղաքական հետապնդում։ Արգելափակվող դատարանների պարագայում դժվար է ակնկալել, որ ուղղորդված իրավիճակներում դատարանները բոլոր դեպքերում կկարողանան բարձր պահել արդարադատություն իրականացնողի իրենց կոչումը»,- ասաց Ռ. Մելիքյանը։