Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովը Թուրքիայի դեմ է

 

Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ ձևաչափով անցկացվող 7-րդ գագաթնաժողովն ուղղված է լինելու Միջերկրական ծովի արևելքի էներգետիկ ռեսուրսներից Թուրքիայի օգտվելուն խոչընդոտելուն, հայտնում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով

թուրքական «Hurriyet» թերթի կայքը:

Աղբյուրը մանրամասնել է, որ Եգիպտոսի նախագահ Աբդելֆեթթահ ալ Սիսիի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ու Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի մասնակցությամբ Կահիրեում գումարվելիք գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեման լինելու է Կիպրոսի ափերին Թուրքիայի սկսած հորատման աշխատանքները:

Ըստ թուրքական աղբյուրի՝ հունական կողմին ոգևորել է նախորդ շաբաթ ԱՄՆ-ի արտգործնախարար Մայք Պոմպեոյի՝ Աթենք կատարած այցի ժամանակ արած հայտարարությունն առ այն, որ Վաշինգտոնը դեմ է Կիպրոսի ափերին Թուրքիայի կողմից նավթի ու գազի որոնման նպատակով կատարվող հորատումներին:

Հիշեցնենք, որ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու բնական հարստություններից կարող են օգտվել, թե Կիպրոսի Հանրապետությունը և թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։ Հունական կողմը, սակայն, դեմ է դրան և անօրինական է համարում Թուրքիայի գործողությունները Կիպրոսի թուրքական հատվածի ափային ջրերում: