Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Կարծում եմ, որ ձմեռային ամիսներին գազի թանկացում չի լինի. Մհեր Գրիգորյան

 

Ես կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի: News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններին:

«Ապագայի համար էլ պետք է աշխատենք, շարունակենք բանակցել, փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չլինի»,-ասաց նա: Հարցին, թե դա իրատեսական համարում եք, փոխվարչապետը պատասխանեց, որ մոտ ժամանակահատվածի համար, կարծում է, իրատեսական է: «Հնարավոր է գտնել մեկ բաղադրիչ, որ չհանգեցնի թանկացման»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Իրանի հետ համաձայնագրի դեր խաղալուն, Մհեր Գրիգորյանն ասել է, որ դա մի մեծ ամբողջություն է, որի մեջ այդ հարցը քննարկվում է:

Անդրադառնալով ռուս գործընկերների համար Իրանի հետ համագործակցությունը քաղաքական խնդիր համարելուն՝ նա նկատել է. «Ես կարծում եմ, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, նման խնդիր չկա, ի վերջո տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ շրջանակում համագործակցությունը, կարծում եմ, որ լրիվ բնականոն է»,-ասաց նա: