Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի առաջնախաղը

 

Հոկտեմբերի 13-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի առաջնախաղը (ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի):

Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի:

Ներկայացմանը մասնակցում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի II և III կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը: Գլխավոր դերում` քոլեջի 2-րդ մասնագիտական դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյան:

Ներկայացումը նվիրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին: