Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

113 մլն դոլար. Վրաստանը գնահատել է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի պատճառով կրած վնասը

 

Վրաստանը 2019 թվականի հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում կորցրել է մոտ 113 մլն դոլար՝ Ռուսաստանից ավիաչվերթների արգելքի պատճառով: Սեպտեմբերին ռուսական զբոսաշրջային հոսքը կրճատվել է 20 տոկոսով, հայտարարել է երկրի զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, հաղորդում է ria.ru-ն:

Տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն աճել են, ինչի կապակցությամբ երրորդ եռամսյակում կանխատեսվում էին աննախադեպ բարձր թվեր: Սակայն հուլիսին զբոսաշրջության ոլորտում կորուստները կազմել են 57 մլն դոլար, իսկ օգոստոսին՝ 56 մլն դոլար:

Կվրիվիշվիլին հավելել է, որ սեպտեմբերին արձանագրվել է Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի կրճատում, ինչն ազդել է մասնավոր հատվածի, զբոսաշրջության ոլորտի և բիզնեսի վրա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հուլիսի 8-ից դադարեցրել էր դեպի Վրաստան թռիչքները: Նման միջոցներ էին ձեռնարկվել Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներից հետո, որոնց առիթ էր դարձել Վրաստանի խորհրդարանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ տեղի ունեցած միջադեպը: