Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Տիգրան Ավինյանը Իրանի կապի նախարարի հետ քննարկել է ՏՏ ոլորտում գործարար կապերի ընդլայնման հեռանկարները

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։ Ինչպես տեղեկացրեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան և կարևորել անցած շաբաթ Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը։ Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին շնորհավորել է հայկական կողմին ՏՏ համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ։ Նա նաև հավելել է, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 2 տարի առաջ և իր համար ակնառու է երկրի գրանցած առաջընթացն այս ժամանակամիջոցում:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին, դրանում թվայնացման դերին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարար կապերի ընդլայնման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: