Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Առաջին պաշտոնական այցով Վրաստանի վարչապետն այսօր կմեկնի Ադրբեջան

 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առաջին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, գրում է «Ալիք մեդիա»-ն։

Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ, վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցերը կանցկացնի Վրաստանի հարևան երկրներում, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են, ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրա-տնտեսական ուղղություններով:

Հատկանշական է, որ հաջորդ շաբաթ կկայանա նրա այցը Հայաստան: Բացի այդ, նախատեսվում է նաև վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին: