Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Նախագահը Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու միջնորդություն դեռ չի ստացել

 

ՀՀ նախագահի աշխատակազմն այս պահի դրությամբ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու առաջարկ, միջնորդություն չի ստացել, Aysor.am-ին ասել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն էլ ասաց, որ Դավիթ Տոնոյանի ազատման մասին որևէ տեղեկություն չունեն։

Հիշեցնենք՝ Irakanum.am-ը գրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: