Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ախալքալաքում Մկոյանի և Պետրոսյանի միջև ծեծկռտուքի գործով քննությունը տարվում է «բռնություն» հոդվածով

 

Վրաստանի խորհրդարանի պատգամավորի եղբոր՝ Մարտուն Մկոյանի և քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի «գ» ենթակետով, հաղորդում է Jnews-ը:

Պատգամավորների հարազատների միջև ծեծկռտուքը տեղի էր ունեցել դեռ հոկտեմբերի 4-ին: Այնուամենայնիվ, այս պատմությունն աստիճանաբար ձեռք բերեց քաղաքական գունավորում, քանի որ տարբեր ԶԼՄ-ների լրագրողներ սկսեցին հարցնել տարբեր քաղաքական գործիչների կարծիքները` հաճախ որևէ կապ չունեցող, ոչ ծեծկռտուքի մասնակիցների, ոչ էլ միջադեպի հետ:

Jnews-ին հաջողվել է պարզել, որ ծեծկռտուքն սկսվել է սովորական վիճաբանությունից: Դրանից հետո հիվանդանոց են տեղափոխել Հենզել Մկոյանի եղբորը՝ Մարտուն Մկոյանին և ևս մեկ այլ անձի: Մարտուն Մկոյանի դեմքի հատվածում հիվանդանոցում կար են դրել:

Ներքին գործերի նախարարությունից՝ դեպքի օրվանից մեզ բազմիցս պատասխանում էին, որ դեպքի մանրամասները դեռևս ճշտվում են, նրանք չէին հստակեցնում, թե ինչ գործ է քննվում: Այսօր ՆԳՆ-ից հաղորդագրություն ստացանք, ըստ որի՝ գործն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ առաջին պրիմ հոդվածի «դ» ենթակետով, ինչը ենթադրում է երկու անձի նկատմամբ բռնություն, որը տուժածի մոտ առաջացրել է ֆիզիկական ցավ: Հանցագործությունը պատժվում է տուգանքով, 120-ից մինչև 180 ժամ հանրօգուտ աշխատանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով…