Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Դատախազություն, ԱԱԾ, Ոստիկանություն, ո՞նց եք». Ռուբեն Մեհրաբյան

 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրում, երբ որևէ մեկը հրապարակային հայտարարում է, որ ֆիզիկապես կոչնչացնի այդ երկիր ընտրված վարչապետին, իրավապահ մարմիններն ի՞նչ են անում։ Դատախազություն, ԱԱԾ, Ոստիկանություն, ո՞նց եք, ի՞նչ կա-չկա ուրիշ։ Ո՞ւր են «դատապարտող», «մտահոգ» հայտարարությունները, իրավապաշտպանների հայտարարությունները։ Կարո՞ղ ա սա էն ձեր իմացած խոսքի ազատությունն ա, խաբար չենք։ Իմանանք, էլի»։