Այսօր՝ 2019-10-14 | RSS | FACEBOOK

Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվել է անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում Հրաձգություն՝ նյույորքյան Բրուքլինում. Մահացել է 4 մարդ, կան վիրավորներ Ամուսինները վիճել են Երևանում. վեճից հետո 2 տարեկան որդին հայտնվել է հիվանդանոցում Երևանում թալանել են «Ավտոմոթորսի» տնօրենին. գումարը կազմում է 13 մլն դրամ «Թարմ տեղեկություններ ունեմ»․ Լևոն Զուրաբյան Մնալը կենաց-մահու խնդիր էր. Թել Աբյադից Հալեպ հասած հայերը պատմել են թուրքական ներխուժման մասին Վայքում 44 բնակարան է հատկացվել զինծառայողներին Մեծամորում անչափահասը գողացել էր թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը Չեմ պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար. Սուրեն Պապիկյանը` «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության մասին Մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր նորարար, եղի՛ր համագործակցող և թիմային. Վարչապետն անդրադարձել է բիզնեսի «խաղի կանոններին» Վայոց ձորում մետաղյա ցանկապատի մեջ արգելափակված արջը տեղափոխել անվտանգ տարածք (տեսանյութ) Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն. Փաշինյան «Սիրիայի ժողովուրդը արժանի է խաղաղության»․ Պոլսի հայոց պատրիարքարան ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հրաժարական է ներկայացրել Հրդեհ՝ Զովունիում. Այրվել է մոտ 200 հակ անասնակեր, կուտակած փայտ, սատկել է 8 հավ Կալիֆոռնիայի հարավում հրդեհները շարունակվում են. մահացել է մեկ մարդ, մի քանիսը համարվում են անհայտ կորած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սկսում է Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի երկրորդ շրջափուլը Ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը․ Էդուարդ Շարմազանով
«Իմ խաչը». ֆիլմ` ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած հայի մասին Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին 96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Բուզանդի բնակիչների վտարման գործերով քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց տվել է 550.000 դոլար և 200.000 դոլար կաշառք, դատավորներին՝ 300-5.000 դոլար ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել «Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը Փաշինյանը հանդիպել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ) Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին․ Պաշտպան

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։

Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման բարձրացման ուղղված աշխատանքները կենտրոնացրել է ինքնասպանությունների կանխարգելմանը։

Հոգեկան առողջության ոլորտը զգայուն է: Այն վերաբերում է մարդկանց, ովքեր ոչ միշտ են կարողանում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը: Նրանք հաճախ են հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ և ենթարկվում խարանի: Այս տեսանկյունից շատ կարևոր է հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը:

Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել նրանց մասին, հասկանալ նրանց և օգնել ապրելու լիարժեք կյանքով։

Ցավոք, հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Առկա չէ հոգեկան առողջության ոլորտի միասնական քաղաքականություն, չի գործում պատշաճ վերահսկողություն, բացակայում են համայնքահեն անհրաժեշտ ծառայությունները կամ դրանք գործում են թերություններով, անընդունելի պայմաններ են հոգեբուժարաններում և այլն:

Լիարժեք գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների աշխատանքը: Բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների ցածր մակարդակը, ինչպես նաև նրանց ոչ բավարար քանակն անմիջականորեն ազդում են մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա:

Հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը:

Միայն սիրով ու ուշադրությամբ կարող ենք հաղթահարել մեր խնդիրները»։